Աղոթեք Խոսքով. Ջոյս Մայեր

«Ով Տեր, քո խոսքը հավիտյան հաստատ է երկնքումը» (Սաղմոս 119.89):

Դուք գիտեք, որ Աստված խոսում է մեզ հետ Իր Խոսքի միջոցով, իսկ մենք կարող ենք օգտագործել Իր Խոսքը աղոթքի մեջ: Հնարավոր է՝ դուք արդեն լսել եք այս արտահայտությունը. «Աղոթել Խոսքով», բայց չգիտեք, թե ինչպես դա անել:

Ես մտածում եմ, որ դա ամենապարզ աղոթքներից մեկն է, որ հասանելի է հավատացյալներին: Ամենը, որ մեզնից պահանջվում է, աստվածաշնչյան խոսքեր կարդալն ու դրանք հիշելն է և աղոթքի մեջ կիրառելը՝ մեր իրավիճակներին համապատասխան: Լավագույն տարբերակը այսպիսի նախաբանով սկսելն է. «Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է…(այստեղ դնում եք կոնկրետ ձեր նախատեսած հատվածը Խոսքից), և ես հավատում եմ Քո այդ Խոսքին»:

Եթե դուք ուզում եք աղոթել Երեմիայի 31.3 Խոսքով՝ ինքներդ ձեզ համար, կարող եք, օրինակ, այսպես ասել. «Աստվա՛ծ, Քո Խոսքն ասում է, որ Դու սիրեցիր ինձ հավիտենական սիրով, որ Դու մոտեցրեցիր ինձ Քեզ Քո շնորհով: Օգնի՛ր ինձ, Տե՛ր, ճանաչել ու հասկանալ Քո սերը իմ հանդեպ»:

Աստծո խոստմունքները յուրաքանչյուր հավատացյալի համար են նախատեսված, և Նրան դուր է գալիս, երբ մենք գիտենք Իր Խոսքը և օգտագործում ենք այն մեր աղոթքներում:

Աստծո Խոսքը այսօրվա համար. Աստված սիրում է ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք, և կօգնի ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին Նա ուզում է ձեզ տեսնել: