«Տունդարձ» (ֆիլմ)

«Տունդարձ» (ֆիլմ)Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Կորին, բեյսբոլի աստղ է, ով իր առջև միայն մեկ նպատակ ունի՝ հաղթել բարձրագույն լիգայում:

Բայց, ինչպես հաճախ պատահում է, փառքը նրան դեպի կործանում է տանում: Կորին ընկնում է ալկոհոլային կախվածության և հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ինչի հետևանքով տղան հաճախ հայտնվում է կոնֆլիկտային իրավիճակներում:

Իրավիճակը կարգավորելու և Կորիին վերջնական կործանումից ետ պահելու համար մարզիկի մենեջերը նրան ուղարկում է ծննդավայր՝ վերականգնողական դասընթացների մասնակցելու:

Այնտեղ Կորին դառնում է բեյսբոլի մանկական թիմի մարզիչ, և աստիճանաբար նրա աշխարհայացքը սկսում է փոխվել:

Ռեժիսոր՝ Դևիդ Բոյդ:

Դերերում՝ Սքոթ Էլրոդ, Դորիան Բրաուն, Չարլզ Հենրի Վինսոն, Ջիմ Դևոթի, Նիքոլ Լի, Խուան Մարտինես: