Միայն ներկայությունը բավական չէ. Դեյվիդ Ուիլքերսոն

Ես գիտեի մի հովվի, ում եկեղեցում մոտ 500 անդամ կար: Ահա նրա պատմությունը. մի անգամ նա քայլում էր փողոցով: Նա ասում էր, որ նախկինում երբեք հոմոսեքսուալ մտքեր չէր ունեցել: Սակայն այդ օրը նա ճանապարհին հանկարծ նկատում է մի կինոթատրոն հոմոսեքսուալիստների համար, որտեղ ցույց էին տալիս հոմոսեքսուալ ֆիլմեր: Նա ասում է. «Ինձ ուղղակի հետաքրքրեց, ես ներս մտա ու նայեցի մի ֆիլմ»: Նա դուրս է գալիս այդտեղից բոլորովին փոխված: Ընդամենը հետաքրքրասիրություն. նա երբեք չէր մտածել այդ մասին:

Հետաքրքրասիրությունը դժոխքի գործող ուժն է: Այդ կինոթատրոնից դուրս գալուց հետո Սուրբ Հոգին մշտապես հանդիմանում է նրան, նա լսում է Աստծո սիրող խոսքը: Բայց մի կողմ է թողնում հայրական սիրո կանչերը:

Երբ նա եկավ ինձ մոտ, ասաց. «Եղբա՛յր Դեյվիդ, ուզում եմ կիսվել, ես կորցրել եմ իմ կնոջն ու երկու երեխաներին: Պղծության մեջ եմ ընկել: Ես այլասերված մարդ եմ: Խորապես կեղտոտվել եմ հոմոսեքսուալիզմի ու լիքը չար բաների մեջ: Ես կարդացել եմ բոլոր գրքերը, որոնք դուք գրել եք, նորից ու նորից եմ կարդացել դրանք…»:

Ես հարցրեցի. «Իսկ Աստծո Խոսքը կարդացե՞լ եք»:

Նա պատասխանեց. «Ոչ: Ես կարդացել եմ գրքեր, բայց չեմ կարողանում հասնել Աստծուն: Չեմ կարողանում գտնել Նրան»:

Ես ուժեղ սեր զգացի այդ մարդու նկատմամբ: Ասացի. «Սպասե՛ք, դուք, փաստորեն, կարդացել եք իմ բոլոր գրքերը, հավատում եք իմ բոլոր խոսքերին ու չե՞ք մոտենում Աստվածաշնչին»:

Նա վախենում էր մոտանալ Աստծո Խոսքին:

Աստծո Խոսքը անվանում են լվացող, մաքրող Խոսք. այդպես ասում էր Պողոս առաքյալը: Մենք լվացված ու մաքրված ենք Խոսքով:

Եվ հիմա ուզում եմ մի բան էլ ասել. կարևոր չէ, թե ինչի մեջ եք դուք հիմա, թե ինչ գաղտնի մեղք եք դուք թաքցնում և ինչ ստով եք դուք այն թաքցնում: Ձեզ անհրաժեշտ է ոչ միայն Աստծո ներկայությունը, ոչ միայն ծնկների վրա աղոթել ու երգել, ոչ միայն դիպչել Հիսուսին ու ստանալ Նրա ներումը. եթե դուք ունեք միայն Նրա ներկայութունը, բայց չունեք Նրա Խոսքը, դուք կանգուն չեք մնա:

Հիսուսի աշակերտները, ովքեր Էմմաուս էին գնում, նույնպես նախկինում Հիսուսի ներկայությունն էին ունեցել, նրա հետ շփվել, քայլել… Բայց երբ Նա եկավ հիմա նրանց մոտ ու լուռ սկսեց քայլել նրանց հետ, նրանք չճանաչեցին Նրան և չէին կարողանում ազատվել իրենց կասկածներից:

Հիսուսը սկսեց խոսել ու Ծննդոցից սկսած՝ անցավ ամբողջ Խոսքով՝ վկայելով Իր մասին: Այժմ նրանք ունեին և՛ Նրա ներկայությունը, և՛ Նրա Խոսքը: Արդյունքում ի՞նչ եղավ. բացվեցին նրանց աչքերը:

Եթե դուք ցանկանում եք ազատագրում, պետք է ծնկի գաք ու որոնեք Նրան ձեր ամբողջ սրտով: Պետք է գնաք Նրա Խոսքի մոտ, սկսեք կարդալ այն, հենց այնտեղ էլ կգտնեք ողջ սերն ու ներումը, ինչպես նաև՝ Սուրբ Հոգու զորությունը: Աստված կփոխի ու կազատագրի ձեզ:

Սիրելինե՛ր, ես չգիտեմ, թե ինչ պայքարի մեջ եք դուք, ինչ խնդիրներ ունեք: Բայց եթե դուք փնտրում եք արդարացում ձեզ համար, իսկ հույսը լքել է ձեզ, ապա գնացեք հենց հիմա Նրա մոտ: Տերը ցանկանում է ազատագրել ձեզ ու բուժել, վերցնել վախի ոգին, տալ ազատություն ու ուրախություն, որպեսզի ձեր սիրտը բաց լինի Իր առջև: