Դո՞ւ էլ ես լալիս երբեմն…

Դո՞ւ էլ ես լալիս երբեմն…«Եվ ես շատ լաց էի լինում, որ ոչ ով չգտնվեց արժանի այն գիրքը բացելու [և կարդալու] և ոչ նրա մեջ նայելու: Եվ երեցներից մեկն ասաց ինձ. լաց մի լինի, ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է՝ Դավթի Արմատը, որ գիրքը բացի և նրա յոթը կնիքները լուծի» (Հայտնություն 5.4-5):

Հիսուսի սիրած առաքյալը՝ Հովհաննեսը, ողողված էր արցունքներով: Աքսորի մեջ ունեցած տեսիլքում (Հայտնություն 5.1-12) նա տեսնում է իրեն Աստծո գահի մոտ՝ ապագա դեպքերը իր առջև բացված: Նա տեսնում էր Աստծուն՝ ձեռքին կնքված մագաղաթը: Առաքյալը, որն իրեն զգում էր Աստծո ներկայության փառքի մեջ, սկսում է դառնորեն լալ: Ոչ ոք չուներ բավարար զորություն՝ այդ գիրքը բանալու և ներսը նայելու, Աստծո վերջնական հայտնությունը հայտնաբերելու և պատմության թատերգության եզրափակիչ արարն ամբողջացնելու համար:

Որպես Հիսուսի աշակերտ՝ Հովհաննեսը նկատել էր մեղքի զորությունն աշխարհի վրա: Նա միշտ վկայում էր Հիսուսի կյանքն ու մահն այս աշխարհում՝ մեղքին հաղթելու համար: Նա տեսել էր Հիսուսի երկինք համբարձվելը: Սակայն հիմա վախի մեջ էր, որովհետև տեսել էր, որ ոչ ոք արժանի չէ բացելու այդ գիրքը և հաղթելու մեղքին հավիտենապես:

Բայց ի՞նչ է պատահում դրանից հետո. մի երեց մոտենում է Հովհաննեսին և ասում. «Լաց մի լինիր» և ցույց է տալիս Մեկին, որին նա ճանաչում էր. «Ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղիցն է»:

Հովհաննեսը նայում և տեսնում է Հիսուսին՝ միակ Անձին, Ով զորություն ուներ առնելու գիրքը, բացելու կնիքները և ամբողջացնելու պատմությունը: Շուտով Հովհաննեսի արցունքները չորանում են, և անհամար հրեշտակներ բացականչում են. «Արժանի է մորթված Գառն առնելու և զորություն, և հարստություն, և իմաստություն, և կարողություն, և պատիվ, և փառք, և օրհնություն» (Հայտնություն 5.12)։

Դո՞ւ էլ լալիս ես երբեմն: Նայի՛ր Հովհաննեսի բարեկամ Հիսուսին: Նա արժանի է: Նրան հանձնիր ամեն բան:

Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից