Նավապետը ղեկի մոտ է

փոթորիկՄի քանի տարի առաջ Լիվերպուլից դեպի Նյու Յորք է ուղևորվում մի նավ: Երբ հաջորդ օրը բոլոր ուղևորները քնած էին, ծովում ուժեղ փոթորիկ է բարձրանում: Քամու ուժգին հոսանքների ազդեցությունից ալիքներն ամեն կողմից ծածկում են նավը:

Նավախցերում  խառնաշփոթ է սկսվում: Նավապետի ութամյա դուստրը, ով արթնանում է նավում տիրող աղմուկից, վախից լացում է նավախցի իր անկյունում:

-Ի՞նչ է կատարվում,- հարցնում է նա:

Երբ նրան պատմում են փոթորկի մասին, նա հարցնում է.

-Իսկ հայրս որտե՞ղ է:

Եվ երբ նրան ասում են, որ իր հայրը տախտակամածին է ու կանգնած է ղեկի մոտ, նա գլուխը կրկին բարձին է իջեցնում ու հանգիստ քուն մտնում:

Այս իրավիճակն ինչ-որ չափով նման է մեր օրերին: Արդյոք անհրաժե՞շտ է մեզ վախ վերապրել, եթե մեր փրկության Նավապետը կանգնած է ղեկի մոտ: Եկեք վստահենք Նրան, չընկնենք հուսահատության գիրքը, երբ այս մեղսավոր աշխարհի փոթորիկները հասնում են մեզ:

Անհայտ հեղինակ