Դու հոգնե՞լ ես… ուրեմն սա քեզ համար է

ty-ustal-togda-eto-dlya-tebya-730x411Ջրի շրշյունը չի խլացնի ցավը, բայց և չի թողնի մոռանաս ուրախությունը:

Սուլում է քամին, գոռում են ամպերը, անձրևն է թափվում… Մարդիկ ամեն ինչում իմաստ են որոնում, հավատարմության ու սիրո փնտրտուքների մեջ են:

Երբ արդեն ապրել ես կյանքդ, սկսում ես մի փոքր այն գնահատել, սկսում ես հասկանալ, թե ինչն է կարևոր:

Մարդիկ վաճառում են իրենց, այն էլ՝ շատ էժան գնով: Փոխում են գանձը աղբի հետ և կորչում  իրենց իսկ գիտակցության կեղտաջրի մեջ. նրանց սպանում են մտքերը:

Դու այնպե՜ս ես հոգնել ելք որոնելուց, նորից ու նորից փորձել ես բոլոր տարբերակները, վերանայել ես բոլոր հեռանկարները… ե՞րբ կդադարի այս անձրևը… դու այնպե՜ս ես սպասում արևին:

Հավատարմություն… դու երբևէ որևէ մեկին խաբե՞լ ես: Իսկ քե՞զ: Հավանաբար, այնքա՜ն ցավոտ է լսել «սիրում եմ» արտահայտությունը ստախոս շուրթերից: Այնքա՜ն դժվար է հավատարմություն գտնել այս աշխարհում, մեր ժամանակներում:

Աշխարհը բթացել է, դադարել է իսկական լինելուց, վատնել է իր հատկությունը:

Մարդիկ հեշտությամբ վաճառում, դավաճանում են ընկերոջը, նրանք դադարել են նայել աստղերին և տեսնել նրանց մեջ անսովորը: Մարդիկ մոռացել են, թե ինչ բան է պարզապես բարձրանալ լեռան վրա ու նայել այնտեղից աշխարհին…

Ավելի բարձր են սկսում գոռալ ամպերը, ավելի ուժգին է տանիքին հարվածում անհուսությունը. սա ժամանակ է՝ մտածելու և իմաստավորելու կյանքը:

Մարդիկ կորցնում են հույսը, կորցնում են ուժերը, նրանք լքում են մարտադաշտը, նրանք հանձնվում են: Բայց միայն նա է կանգուն մնում, ով հավատարիմ է, ով չի կորցրել հույսը… Միայն նա կհաղթի, ով պահել է խոսքը և չի դրժել իր խոստումը…

Ահա շուտով նոր օր կբացվի, և դու կմտնես նրա մեջ նոր ուժերով. դադարի՛ր հնարել, թե դու չես կարող… դադարիր ինքդ քեզ ասել, թե հոգնել ես…

Սա նո՛ր օր է, և այսօր դու ունես բոլոր հնարավորությունները հաղթանակը շահելու…

Նիկոլայ Բախուր