Աննա Գրեհեմի վերջին գրառումներից. «Իրական հարստությունը ներսում է պահված»

«Մարդը տեսնում է աչքի առաջինը, բայց Տերը սրտին է նայում» (Ա Թագավորաց 16.7):

1986թ-ի ամառն էր, երբ մեր տունը թալանեցին: Գողերը ներխուժել էին մեր տուն ու վերցրել ամենը, ինչ իրենից արժեք էր ներկայացնում, և դա կատարվել էր Ամստերդամում կայանալիք Ավետարանիչների միջազգային կոնգրեսին իմ մասնակցությունից վեց շաբաթ առաջ, որտեղ պատրաստվում էի ելույթով հանդես գալ:

Մեզնից գողացել էին կահույք, ֆոտոխցիկներ, արծաթ, իրեր, որ իմ տատիկն էր ժառանգել ինձ, և իմ ողջ ոսկեղենը: Երբ 10 հազարանոց լսարանի առջև իմ ելույթի օրը եկավ, որտեղ ներկա էին ավետարանիչներ ողջ երկրագնդից, ես հստակ գիտակցում էի, որ նրանց ուղղված իմ խոսքը ոչ մի կապ չունի այն իրերի հետ, որ գողացել էին ինձնից:

Եթե ինձ մոտ լիներ մի օրհնություն, ոգեշնչում կամ մի խոսք Տիրոջից՝ ուղղված այդտեղ հավաքված տղամարդկանց և կանանց, ապա դա գալու էր աղոթքի և Աստծո Խոսքի ուսումնասիրության մեջ իմ անցկացրած ժամերից: Ես գիտեի, որ իմ իրական հարստությունն իմ ներսում էր:

Այս ճշմարտությունը ընգծվում է Հին Կտակարանում ուխտի տապանակի նկարագրության մեջ: Արտաքինը ծածկված էր «թեհաշի մորթերով» (Ելից 36.19), ինչը տապանակին շատ սովորական տեսք էր հաղորդում: Ոչ ոք չէր կարող կռահել, որ նման կոպիտ տեսքով տապանակը կարող էր ներսում փառքով լցված լինել: Բայց դա այդպես էր: Ներսում կային ոսկե անոթներ, փայտ՝ եզերված ոսկով և ուխտի զարմանահրաշ տապանակը:

Պողոս առաքյալը կրկնում է այս սկզբունքը, երբ Կորնթոսի հավատացյալներին ասում է, որ իրենց կյանքն ինչպես հողի անոթ է, որի մեջ Աստված թափել է Իր կյանքն ու բնավորության փառքը («Այս գանձն ունենք հողի անոթներում». Բ Կորնթացիս 4.7): Այլ խոսքերով՝ արտաքինից գուցե մենք սովորական տեսք ունենք, բայց Աստված տեսնում է Իր ատացոլանքը մեր ներսում:

Ես այս հիշեցումը ստացա շատ անձնական և թարմ ձևով՝ որպես արդյունք իմ մազերի կորստի, ինչը եղավ քիմիաթերապիայի արդյունքում: Երբ իմ մազերը սկսեցին փնջերով թափվել, ես այցելեցի քրիստոնյա իմ սիրելի եղբորը, ով նաև շատ յուրատեսակ վարսահարդար է: Դիտորդների դերում ունենալով նրա կնոջը, իմ դուստրերին և իմ երկու թոռներին՝ այդ սովորական ընթացքը վերածվեց իրական ուրախության: Նրանց աչալուրջ ուշադրության և հավանության ներքո՝ նա սափրեց իմ գլուխը: Ձեզնից նրանք, ովքեր անցել են նման բանով, գիտեն, որ սա նույնպես նվաստացնող տրավմա է: Իմ արագ արձագանքը եղավ Աստծո Խոսքը. Աստված սրտին է նայում, ոչ թե արտաքինին: Ես այնքան շնորհակալ եմ սրա համար:

Բայց քանի որ մենք՝ մարդիկս, նայում ենք արտաքինին, իմ վարսավիրը կտրեց ու ձևավորեց ինձ համար նոր կեղծամ, որը իմ նոր ընկեր Մելինդա Ալբան գտել էր ինձ համար: Նա շարունակ որոնել էր կեղծամ, որը կլիներ նույն երկարության և գույնի, ինչպես իմ մազերը: Նայեք՝ ի՞նչ եք կարծում:

Եվ ի՞նչ կասեք ձեր մասին: Եթե ձեր արտաքին տեսքը աղավաղվում է, պատվում սպիներով, երկատվում… կամ եթե ձեր արտաքին տեսքը անթերիորեն տպավորիչ է. հիշե՛ք. Աստված նայում է սրտին: Իրական հարստությունը ներսում է պահված:

Աննա Գրեհեմ Լոտց