«Ո՛չ պարզապես դիտորդ. Դիտո՞րդ, թե՞ աշակերտ» մաս 1-ին (ֆիլմ)

«Ոչ պարզապես դիտորդ. Դիտո՞րդ, թե՞ աշակերտ» մաս 1 (ֆիլմ)

Նոր Ուխտում Հիսուս Քրիստոս քսան անգամ դիմում է մարդկանց կոչով՝ «հետևե՛ք Ինձ»: Հիսուսին անհրաժեշտ չեն պարզապես դիտորդներ. Նա ցանկանում է ունենալ անմնացորդ նվիրված հետևորդներ:

Ֆիլմում  հեղինակ Կայլ Այդլմանը ներկայացնում է Էրիկ Նելսոնի պատմությունը, ով եռակի կյանք էր վարում: Նա և՛ իր հաճույքներով ապրող ապստամբ է, և՛ բիզնեսի «դաժան շնաձուկ», և՛ քրիստոնյա, բայց միայն անունով:

Բայց, երբ էրիկը հայտնվում է մահվան շեմին, սկսում է հոգևոր մի ճանապարհորդություն, որի ընթացքում վերականգնվում են նրա հարաբերությունները Հիսուս Քրիստոսի հետ, և փորձվում է նրա հարազատների և մտերիմների հավատքը: