Սպասման ընթացքը

Սպասման ընթացքըՎերջին երկու տարիների ընթացքում ես բժիշկներին այցելում էի ավելի հաճախ, քան կցանկանայի: Ինձ դուր չի գալիս բժիշկներին այցելելը, որովհետև դա հիշեցնում է, որ իմ առողջության հետ խնդիրներ կան: Բայց կա ևս մի պատճառ. դա այն սարսափելի վայրն է, որ կոչվում է սպասասրաh:

Վերջին անգամ սպասասրահում ժամանակը այնքան էլ արագ չէր անցնում, այնպես որ, դա ինձ բերեց աստվածաշնչյան սպասման մասին մտորումների:

Եվ ես մտաբերեցի սպասման հինգ առանձնահատկությունները.

  1. Սպասումից փախչել հնարավոր չէ:

Քանի դեռ չէր ծնվել Աստծուց Աբրահամին խոստացված որդին, Աբրահամն ու Սառան սպասում էին տասնյակ տարիներ: Իսրայելը մեկ հարյուրամյակ սպասեց եգիպտական լծից ազատվելուն, իսկ նախքան Խոստացված երկիր մտնելը սպասեց ևս 40 տարի: Հին կտակարանյան մարգարեները սպասում էին Մեսիայի գալստին: Մենք բոլորս սպասում ենք Քրիստոսի երկրորդ գալստին: Երբ ստիպված եք սպասել, մի զարմացեք՝ սա Աստծո ժողովրդի պատմության մի մասն է:

  1. Սպասումը զորացնում է:

Այն մեզ իմացնում է, որ մենք չենք իրավիճակի «տերերը»: Երբ Արարիչը կոչ է անում մեզ սպասել, Նա սիրով զորացնում է մեզ՝ թույլ տալով հասկանալ, որ Նա, Ով ավելի իմաստուն ու զորավոր է մեզնից, պատասխան է տալիս մեր կյանքում կատարվող ամեն ինչի համար: Մենք չենք Աստված, այլ Նա: Երբեմն Աստված մեզ դնում է մի վայրում (Հոբ 38) և թույլ տալիս սպասել, քանզի սպասումը Բարձրյալի ճանապարհներից մեկն է, որով անցնելով՝ մենք զորություն ենք առնում Նրանից:

  1. Սպասումը հայտնություններ է բերում:

Ամեն անգամ, երբ Աստծուց պատասխանը, թվում է, ուշանում է, և սպասումն անխուսափելի է լինում, ես նկատում եմ, թե ինչպես են այդ ընթացքում բացահայտվում իմ վատ կողմերը. ավելի հեշտ եմ սկսում անվայելուչ խոսքեր ասել, ավելի շատ կենտրոնացած եմ լինում իմ սեփական, քան շրջապատողների կարիքների վրա: Աստված օգտագործում է սպասումը, որպեսզի հայտարարարի. «Ես եմ թագավորում», նաև այն օգտագործում է, որ ցույց տա մեզ մեր սրտում եղող եսասիրությունը և դրդի մեզ ապաշխարելու ու խնդրելու Իր փրկագնող շնորհը:

  1. Սպասումը կատարելագործում է մեր բնավորությունը:

Սաղմոս 31.5-ում ասվում է. «Քաջացեք և ձեր սրտերը թող զորանան, դուք ամենքդ՝ որ Տիրոջն եք հույս դրել»: Սա նշանակում է, որ Աստված ոչ մի դեպքում չի երկարացնում սպասման ժամանակը, բայց միշտ օգտագործում է մեր բարիքի համար: Սպասումը շատ կարևոր է, ըստ էության՝ դրա նպատակը մեր բնավորության ձևավորումն է:

  1. Սպասումը ժամանակավոր է:

Մեկ օր սպասման ժամանակը կվերջանա ու անցյալ կդառնա (Հայտնություն 21.4): Մինչդեռ Աստված ծրագրում է մեր մեջ բերել հավիտենականության սպասումն ու քաղցը: Երկրային կյանքը մեր գլխավոր նպատակը չէ՝ դա վերին նպատակի համար պատրաստվելն է:

Երբ սպասման ընթացքի մեջ լինեք, մի տրտնջացեք և բողոքեք: Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ սպասման ընթացքը Աստծո կամքն է ձեզ համար: Այն հիասքանչ է, և Աստված, Ով կանչել է մեզ այդ ընթացքն անցնելու, մեզ սիրող Աստված է:

Փոլ Դևիս Թրիփ