Այս օրը պատմության մեջ. Երբ կյանքն անիմաստ է դառնում. Չարլզ Քինգսլի

Charles Kingsley Եթե բնությունը պարզապես պատահական դեպքերի շղթա է, ապա կյանքն անիմաստ է դառնում. Չարլզ Քինգսլի…

Չարլզ Քինգսլին հիշատակվում է որպես ոչ շատ հայտնի անգլիացի նովելիստ:

Նրանք, ովքեր մտահոգված էին աղքատների ծանր դրությամբ, նրա՝ «Ալտոն Լոկ» նովելը հաջողված ստեղծագործություն էին համարում:

Երեխաները հանդիպում էին նրա գրվածքները հեքիաթներում: Խորապես մտահոգված տառապյալ մարդկանց ծանր դրությամբ՝ Քինգսլին իր ստեղծագործություններում մշտապես դնում էր այն գաղափարը, որ տիեզերքը գթությունից զուրկ վայր չէ:

Քինգսլին նաև քարոզիչ ու եկեղեցու սպասավոր էր Անգլիայի եկեղեցում:

Այս օրը՝ նոյեմբերի 26-ին, 1866թ-ին, Քինգսլին քարոզում է Սուրբ Հակոբոսի Արքայական տաճարում: Նա իր քարոզն անվանում է «Երկնաքարերի անձրև»:

Քարոզի հիմքում ընկած էր Մաթևոս Ավետարանում գրված Հիսուսի խոսքերը. «Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ դանկի են ծախվում, և նրանցից մեկը չի ընկնի գետնին՝ առանց ձեր Հոր։ Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարված են» (Մաթևոս 10.29-30):

Ըստ Քինգսլիի՝ նատուրալիստական գիտությունը սնահավատությունը փոխարինում է օրենքով. «Գիտությունը շատ բաներում ազատություն է տալիս մեզ, այդ թվում՝ վախից, սակայն, միևնույն ժամանակ, այն փոխարինում է մտային վախով, որը շատ ավելի սարսափելի է»:

Նրա համոզմամբ՝ եթե բնությունը պարզապես պատահական դեպքերի շղթա է, ապա կյանքն անիմաստ է դառնում:

«Մի՛ ասեք մեզ, որ աշխարհը կառավարվում է համընդհանուր օրենքով, այս լուրը ոչ թե պարզապես տհաճ է, այլև՝ սարսափելի, եթե դուք չեք կարող ասել մեզ, որ կա Մեկը, Ով սիրող Հայր է, և այդ օրենքի արդար դատավորը»:

Երբ ասում ենք սիրող Հայր, այսինքն` Մեկը, ով կանգնած է Տիեզերքի արարման ետևում, սա նշանակում է, որ նույնիսկ մահաբեր դեպքերը, օրինակ, երկնաքարերի ընկնելը՝ ունեն իմաստ. «Եկեք հավատանք մեր երկնային Հորը: Որովհետև այդ վերին միտքը՝ սուրբ բանականությունը, որ ապրում է ոչ թե մարդկանց գլուխներում, այլ սրտերում,  կասի նրանց, որ եթե իրենք ունեն Հայր երկնքում, ապա Նա ունի հատուկ իշխանություն իրենց կյանքի անգամ վայրկենական դեպքերի վրա:

Կա՛ Տիրոջ նախախնամությունը երկրի ամեն արարածի համար, ամեն ատոմի համար, հետևաբար, անգամ ճնճղուկը չի կարող գետնին ընկնել, և մեր գլխից մի մազ անգամ չի կարող պակասել՝ առանց Նրա իմացության»:

Աղբյուրը՝ christianity.com