Նոր Կտակարանը տասանորդի, ընծայի և զոհի մասին

«Արդ՝ եթե սեղանի վրա մատուցանես քո ընծան և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քեզ դեմ մեկ բան ունի՝ թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին և գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ. և հետո եկ ընծադ մատուցրու» (Մաթևոս 5.23-24):

«Բայց վայ ձեզ՝ փարիսեցիներիդ, որ անանուխի և փեգենայի և ամեն բանջարի տասանորդ եք տալիս, և Աստծո իրավունքը և սերը զանց եք անում. այս պետք էր անել և նրանք չթողնել» (Ղուկաս 11.42):

«Վայ ձեզ, դպիրներ և փարիսեցիներ՝ կեղծավորներ, որ անանուխի և սամիթի և չամանի տասանորդը տալիս եք, և թողնում էք օրենքի ծանր ծանր բաները՝ դատաստանը և ողորմությունը և հավատքը. սա պետք էր անել՝ և այն չթողնել» (Մաթևոս 23.23):

«Եվ նրան սիրելը բոլոր սրտից և բոլոր մտքից և բոլոր անձից և բոլոր զորությունից, և ընկերին անձին պես սիրելը՝ ավելի է, քան թե ամեն ողջակեզները և զոհերը» (Մարկոս 12.33):

«Գնացեք սովորեցեք՝ թե ի՞նչ է. ողորմություն եմ կամենում՝ և ոչ զոհ, որովհետև ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին՝ ապաշխարության» (Մաթևոս 9.13):

Հ.Գ. Առանց սրտի ճիշտ դիրքի, առանց սիրո և նվիրվածության ոչ մի տասանորդ, ընծա կամ զոհ իր նպատակին չի ծառայի: Բացենք մեր սրտերը Ամենակարողի առջև, այդ ժամանակ մեր յուրաքանչյուր նվիրաբերություն կլինի ինքնաբուխ, ուրեմն և՝ պտղաբեր: