Մի կողմ դիր քո համոզմունքները. Ջոյս Մայեր

«Աստված աչառ չէ» (Գործք Առաքելոց 10.34-35):

Երկրի վրա Իր ապրած տարիների ընթացքում Հիսուսը կոտրեց մարդկանց հարաբերությունների միջև առկա արգելքները: Հրեաներն այնպես էին ատում հեթանոսներին, որ նրանց նույնիսկ շուն էին անվանում: Շատ տղամարդիկ նայում էին կանանց՝ որպես ցածր էակների ու համապատասխան վերաբերմունք էին ցուցաբերում նրանց հանդեպ:

Ես նույնպես կարող էի ատել բոլոր տղամարդկանց այն պատճառով, որ իմ տատիկները նրանց վատ վերաներմունքին էին ժամանակին արժանացել: Ճիշտ նույն ձևով հրեաները կարող էին մինչև իրենց կյանքի վերջը ատել գերմանացիներին՝ Հիտլերի խելագար դաժանությունների պատճառով: Սևամորթներն էլ կարող էին ամբողջ կյանքում ատել սպիտակամորթներին՝ դարեր շարունակ իրենց ստրկության մեջ պահելու համար:

Մեզնից ոչ ոք ի զորու չէ՝ հետ գնալ անցյալ ու փոխել այն: Միակ ճիշտ որոշումը անցյալը մոռանալն է ու դեպի ապագա ձգտելը (Փիլիպպեցիս 3.13-14):

Կյանքը այնքան երկար չէ, որպեսզի վատնենք այն ատելության վրա:

Իսկ դուք ինչ-որ մեկին ատո՞ւմ եք: Գտնելով ձեր մեջ նույնիսկ մի փոքր մասնիկ նման զգացմունքի՝ ապաշխարեք ու խնդրեք Աստծուն, որպեսզի Նա օգնի ձեզ՝ ազատվել այդ հատկանիշից:

Ասացեք ինքներդ ձեզ. «Մենք բոլորս հավասար ենք Աստծո աչքերում: Յուրաքանչյուր մարդ Նրա արարածն է, Նրա ձեռքի գործը: Իսկ Աստված երբ որ տեսավ բոլորն, ինչ որ արել էր. և ահա շատ բարի էր (Ծննդոց 1.31)»: