Ի՞նչ անել, երբ ամուսնությունը վտանգի տակ է…

Ինչ անել, երբ ամուսնությունը վտանգի տակ է...Չկա ավելի ցավալի երևույթ, քան ամուսնալուծությունը:

Սա մի հարված է, որն անհնար է հաղթահարել առանց վնասվածքների: Եվ ցավոք, այսօր ամուսնալուծությունը մի սովորական երևույթ է դարձել:

Ահա մի կնոջ նամակ, ով ուզում էր բաժանվել իր ամուսնուց, սակայն իմաստուն որոշումը փոխում է նրա կյանքը:

Կարդեցե՛ք այս նամակը՝ փորձելով հասկանալ նրա ամեն խոսքերը:

Գուցե այս նամակը օգնի ձեզ բարելավելու ձեր հարաբերությունները ձեր ամուսնու հետ, ում դուք պատրաստվում եք ուղարկել «անցյալ»:

«… Ես հնարավորինս հետաձգում էի այդ պահը, սակայն այդ օրը եկավ: Օրը, երբ ամուսինս՝ Բիլլը, գնաց աշխատանքի, իսկ ես հավաքեցի իրերս, վերցրեցի իմ երկու տարեկան որդուն, և մենք գնացինք ծնողներիս մոտ:

Մայրս հանդիպեց ինձ ու ասաց, որ նա ու հայրս չեն թողնի ինձ ու ամեն ինչում կօգնեն:

«Սակայն մինչ դու վերջնականապես կլքես ամուսնուդ,- ավելացրեց մայրս,- կատարիր իմ մի խնդրանքը»: Եվ այսպես՝ մայրս իմ առջև մի մաքուր թուղթ դրեց, մեջտեղով մի գիծ քաշեց ու խնդրեց առաջին հատվածում գրել ամուսնուս բնավորության այն գծերը, որոնք անհնար են դարձնում նրա հետ ապրելը:

Ես որոշեցի, որ նա երկրորդ ցուցակում հավանաբար կխնդրի ինձ գրել նրա դրական կողմերը, և հաստատ գիտեի, որ երկրորդ ցուցակն անշուշտ ավելի կարճ է լինելու:

Ինձ համար դժվար չեղավ լրացնելու առաջին հատվածը. Բիլլը մշտապես դես ու դեն է գցում իր իրերը, նա երբեք չի ասում, թե ուր է գնում: Երբեք ինձ նվերներ չի գնում: Նա երբեք չի օգնում տան գործերում: Մշտապես լռում է ու ինձ հետ չի շփվում:

Այս ցուցակը շատ երկար շարունակվեց, այնքան, որ անգամ տեղը ինձ չբավականցրեց: Այժմ ես ունեի մի անհերքելի ապացույց. ոչ մի կին չի կարողանա ապրել նման հրեշի հետ:

Մեծ ժպիտով ես ասացի մորս. «Մյուս հատվածում պետք է նրա դրական կողմերը գրեմ, այո՞»: Սակայն մայրս, ի հակառակ իմ սպասումների, խնդրեց ինձ այդտեղ գրել նրա յուրաքանչյուր արարքի, բնավորության յուրաքանչյուր գծի հանդեպ իմ արձագանքի մասին: Ամեն մի վերոնշյալ կետերի դիմաց ես գրեցի, թե ինչպես եմ ես արձագանքում նրա սխալներին:

Այ սա ավելի դժվար էր, որովհետև ոչ մի կերպ չէի սպասում, որ խոսքը իմ մասին է գնալու: Սակայն ես գիտեի, որ մայրս ինձ հանգիստ չի թողնի, մինչև չկատարեմ իմ մասը: Այնպես որ, ես սկսեցի գրել:

Ի՞նչ էի ես անում ի պատասխան այս ամենի. զայրանում էի, գոռում ու լացում էի, ես ամաչում էի լինել նրա կողքին: Ինքս ինձ զոհի կարգավիճակում էի պատկերացնում: Համարում էի, որ ես ավելիին եմ արժանի: Եվ, ընդհանրապես, նա ինձ արժանի չէ:

Երբ ավարտին հասցրեցի, մայրս վերցրեց այդ թուղթը և իր գծած գծով այն երկու մասի բաժանեց: Բիլլի վատ բնավորության մասին հատվածը նա նետեց աղբարկղը, իսկ իմ արձագանքների հատվածը ինձ տվեց՝ ասելով. «Ահա, վերցրու այս ցուցակը և մտածիր այսօր դրա մասին: Թող երեխան մեզ մոտ մնա: Եվ մտածելուց հետո, եթե, այնուամենայնիվ, որոշես հեռանալ ամուսնուցդ, մենք քո կողքին կլինենք»:

Ես տուն վերադարձա և նայեցի այդ ցուցակին: Առանց առաջին հատվածի՝ Բիլլի մասին, այն սարսափելի տեսք ուներ: Ես տեսնում էի իմ սարսափելի վարքի արտացոլումը ու կործանում բերող արարքներս ու կամաց-կամաց հասկանում, թե որքան հիմարաբար եմ վարվել այդ ողջ ընթացքում: Հետո, սկսեցի խորհել բնավորության այն գծերի մասին, որոնք ինձ նյարդայնացնում էին ամուսնուս մեջ: Ես հասկացա, որ դրանցում չկար ոչ մի սարսափելի ու աններելի բան:

Ես այնքան բարկացած էի, որ նույնիսկ չէի նկատում, թե որքան ես երջանիկ եմ, որ նման ամուսին ունեմ. նա լավ մարդ էր, ո՛չ կատարյալ, բայց՝ լավ մարդ: Ոչ մեկս կատարյալ չենք: Այս բանաձևի մասին պետք է պատմենք մեր երեխաներին դեռ վաղ տարիքից: Ամեն մեկը մեզնից ունի մի շարք բացթողումներ, և պետք է սովորենք ընդունել դա:

Ես վերադարձա ծնողներիս մոտ: Այժմ լցված էի խաղաղությամբ ու գոհությամբ: Հինգ տարի առաջ ես խոստացել էի լինելու նրա հետ և՛ հիվանդության մեջ, և՛ առողջության մեջ, և ես ուղղակի մի պահ վախ վերապրեցի, թե որքան հեշտությամբ էի պատրաստ փոխելու կյանքս, բաժանվելու երեխայիս հորից՝ ինչ-որ մանրուքների և վայրկենական բարկության պատճառով: Եվ երբ Բիլլը տուն վերադարձավ, որդուս հետ սպասում էի նրան:

Ես կցանկանայի ասել, որ Բիլլը փոխվեց, սակայն՝ ո՛չ, նա չի՛ փոխել, նա նույնն էր ու անում էր ամեն բան այնպես, ինչպես առաջ: Այդ ե՛ս փոխվեցի ու փոխեցի իմ վերաբերմունքը նրա արարքների նկատմամբ: Եվ ես մինչ օրս շնորհակալ եմ մորս, ով իր իմաստուն խորհրդով փրկեց իմ ամուսնությունը:

Երբ Բիլլը դարձավ 49 տարեկան, նրան ախտորոշեցին մի սարսափելի հիվանդություն. նա կամաց-կամաց կորցնելու էր հիշողությունը: Նա ստիպված հեռացավ աշխատանքից, և ես խնամում էի իմ սիրելի ամուսնուն:

Երբ որդիս հարցրեց. «Մայրի՛կ, ի՞նչ ենք անելու, երբ հայրիկը չկարողանա հիշել մեզ», ես պատասխանեցի. «Մե՛նք կհիշենք նրան, կհիշենք նրան որպես սիրող հայր և ամուսին և կհիշենք այն ամենը, ինչ նա մեզ սովորեցրել է»:

Բավական էր ինքս փոխվեի, և ամեն բան իմ շուրջը փոխվեց»:

Բեքի Զերբե