Հիսուսը հյո՞ւր է, թե՝ Տեր. Ռայնհարդ Բոնկե

Երբևէ տեսե՞լ եք փոքրիկ ցուցանակներ՝ քրիստոնյաների տան պատերին: Դրանցում ասվում է. «Քրիստոսն է այս տան տերը և անտեսանելի հյուրը…»: Լավ է, բայց մենք պետք է որոշենք, թե ով է իրականում Հիսուսը՝ տան ՏԵ՞ՐԸ, թե՞ ՀՅՈՒՐԸ: Տան տերը երբեք հյուրի կարգավիճակ չունի: Հիսուսը մեր ճշմարիտ Տերն է, Նա Տերն է մեր կյանքի և Տերը՝ մեր կյանքում: Նա մեր մատակարարն է, մեզ ընդունողն է: Հիսուսը երբեք հյուր չէ: Եթե դու հրավիրում ես Նրան, ապա Նա կգա՝ որպես Տեր (Հայտնություն 3.30):

Երբ Նա քո կողքին է, գործերը կատարվում են, չնայած որ դու ինքդ էլ չգիտես՝ ինչպես: Ինչ-որ ձևով հաշիվները վճարվում են, կարիքները՝ լրացվում, անախորժությունները կարգավորվում են, ուրախությունը շարունակվում է, և ջուրը վերածվում է գինու (Հովհաննես 2):

Որովհետև Տերը «լրացնում է ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափով՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19): Եկեք մեծարենք Հիսուսի փառավոր անունը:

Աստված օրհնի ձեզ: