Այս օրը պատմության մեջ. Եվրոպայի առաջին մանկատան հիմնադիրը

Այս օրը պատմության մեջ. Եվրոպայի առաջին մանկատան հիմնադրի կարճ, բայց բովանդակալից կյանքըԱյս օրը՝ 1231 թ-ի նոյեմբերի 17-ին Հունգարացի Եղիսաբեթը 24 տարեկան էր, երբ կնքեց իր մահկանացուն:

Սակայն իր կյանքի 24 տարիները նա ապրեց արժանավայել կյանքով և այնքան տառապանք կրեց, որ իր կյանքի պատմությունը դարձավ արվեստի և լեգենդների աղբյուր:

Եղիսաբեթ վոն Թուրինգիան ծնվել է 1207թ-ին թագավորական ամրոցում: նրա մայրը՝ Հերտրուդը, քրիստոնյա էր, ով իր հավատքը փոխանցել էր դստերը:

Եղիսաբեթի հայրը՝ Անդրեաս 2-րդը, քաջաբար կռվում է խաչակրաց արշավանքների ժամանակ, թեև նա լավ թագավոր չէր համարվում:

Դեռևս երկու տարեկանում Եղիսաբեթին նշանում են: Չորս տարեկանում նրան ուղարկում են ապրելու իր ապագա ամուսնու ընտանիքի հետ և սովորելու նրանց ավանդույթները: Վայթբուրգ ամրոցի հաստ մոխրագույն պատերի և երկաթե դարպասների ներսում էլ նա մեծանում է:

Մորը՝ Հերտրուդին սպանում են, երբ Եղիսաբեթը 7 տարեկան էր: Մոր մահվան գույժը լսելով, սակայն, նա ծնկի է գալիս ու խնդրում իր մորը սպանողների համար: Շուտով մահանում է նրա նշանածը, և Եղիսաբեթն անհասկանալի դրության մեջ է հայտնվում: Այնուամենայնիվ, Լյուդովիկոսը՝ նույն ընտանիքի մյուս որդին, որոշում է ամուսնանալ նրա հետ:

14 տարեկանում նա ամուսնանում է Լյուդովիկոսի հետ. երկուսն էլ որոշում են կառավարել արդարությամբ, լինել բաց և հյուրասեր: Եղիսաբեթը հիանում էր իր ամուսնով: Դա ճիշտ այն ժամանակներն էր, երբ Ֆրանցիսկ Ասիզացին այդ ժամանակներում քարոզում էր և բարություն դրսևորում աղքատների նկատմամբ:

Եղիսաբեթը փափագում էր իր օրհնությունները նույնպես բաժնեկցել աղքատների հետ: Շուտով Եղբայր Ռոդեգերի օգնությամբ նա բացում է Եվրոպայի առաջին մանկատունը և անձամբ հոգ տանում բորոտ երեխաների մասին: Սա անընդունելի էր նրա ամուսնու ընտանիքի համար:

Նրանք փորձում են բաժանել Եղիսաբեթին և իր ամուսնուն, սակայն չի հաջողվում: Միայն Լյուդովիկոսի մահից հետո է նրանց հաջողվում բռնագրավել Եղիսաբեթի ժառանգությունը և դուրս անել նրան փողոց:

Եղիսաբեթին օգնության ձեռք են մեկնում ամուսնու ընկերները, որոնց հաջողվում է վերականգնել նրա դիրքը: Եղիսաբեթը բացում է հիվանդանոց և մինչ մահ ծառայում հիվանդ մարդկանց:

Հոգնած և տանջված Եղիսաբեթն ինքն է կորցնում իր առողջությունը և շուտով մահանում: Իր վերջին օրվա լուսադեմին նա ասում է.

«Քրիստոս հարություն առավ մեռելներից և փշրեց դժոխքի դռները, և այժմ ժամանակն է, որ Նա նաև ինձ ազատի»:

Աղբյուրը՝ christianity.com