Եթե դրամը մտահոգում է…

Եթե դրամը մտահոգում է…«Մի վախեցիր, փոքր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեցավ, որ արքայությունը տա ձեզ» (Ղուկաս 12.32):

Հիսուսն ավելի շատ բան է ասել դրամի, քան որևէ այլ բանի մասին: Ղուկաս 12-ը հրաշալի ամբողջացումն է դրամի նկատմամբ Հիսուսի վերաբերմունքի: Նա չի դատապարտում հարստությունը, սակայն զգուշացնում է մեզ մեր հավատքն ու վստահությունը փողի վրա չկենտրոնացնել՝ մեր ապագան ապահովելու նպատակով:

Թեև Հիսուսը խոսում է դրամի շատ դրսևորումների մասին, սակայն ավելի ծանրանում է հետևյալ հարցի վրա. «Ի՞նչ է անում դրամը քեզ համար»: Դրամը կարող է իշխել մարդու կամքի և կյանքի վրա՝ հեռացնելով նրան և նրա ուշադրությունը Աստծուց: Հիսուսը մեզ կոչ է անում ձերբազատվել դրամի ազդեցության տակ ընկնելուց, եթե նույնիսկ դա պիտի նշանակի կորցնել այն ամբողջությամբ:

Հիսուսն Իր ունկնդիրներին կոչ է անում, որ իրենց գանձերը փնտրեն Աստծո Թագավորության մեջ, քանի որ միայն այդ գանձերն են, որ կարող են նրանց օգտակար լինել թե այս և թե գալիք կյանքում:

«Հոգ մի արեք» (Ղուկաս 12.22), որովհետև Աստված պիտի հոգա մեր բոլոր կարիքները: Իր այս խոսքը շեշտելու համար Հիսուսն օրինակ է բերում Սողոմոն թագավորին՝ Հին Կտակարանի ամենահարուստ մարդուն: Հիսուսն օրինակ է բերում նաև դաշտի շուշաններին, որոնք Աստծո կողմից խնամվում են փառավոր կերպով: Ուրեմն մի անհանգստացեք (Ղուկաս 12.27-29): «Սակայն Աստծո արքայությունը խնդրեցեք, և այդ բոլորը կավելանա ձեզ» (Ղուկաս 12.31):

Չմտահոգվենք, այլ վստահենք Աստծուն, որ ձրիաբար հոգում է մեր կարիքները: Մեր հարստության իրական քանակն այն է, որ պիտի ստանանք հավիտենականության մեջ:

Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից