Դավթի խորանը…

Դավիթ թագավորը «մեկ բան»-ի անձնավորություն էր՝ «Մեկ բան եմ խնդրում Տիրոջից. և այն շատ կփափագեի, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերում, որ Տիրոջ գեղեցիկ փառքը տեսնեմ և Նրա տաճարին զննելով մտիկ տամ» (Սաղմոս 27.4):

Մ. թ. ա. մոտ 1000թ-ին, որպես իր հոգու սրտաբուխ ցանկություն, նա հրամայում է, որ Ուխտի տապանակը՝ ղևտացիների ուսերին դրված՝ երգ-երաժշտության և երաժշտական գործիքների բարձր ձայներով, բերվի իր նոր մայրաքաղաք՝ Երուսաղեմ: Այնտեղ նա տեղավորում է Տապանակը վրանում և 288 մարգարե-երգիչներ և 4000 երաժիշտներ կարգում՝ ծառայելու Տիրոջ առջև՝ օր ու գիշեր «բարեխոսելու, գոհություն հայտնելու և փառաբանելու Տիրոջը» (1-ին Մնացորդաց 15.1, 17.27): Սա այն էր, ինչ մինչ այդ չէր արվել Իսրայելի պատմության մեջ, սակայն այն Աստծո ծրագիրն էր Իսրայելի համար:

Դավթի պաշտամունքի կարգը

Թեև խորանը փոխարինվում է տաճարով, Դավթի պաշտամունքի կարգն ընդունվում և վերականգնվում է Իսրայելի և Հուդայի պատմության հաջորդ յոթ առաջնորդների կողմից: Ամեն անգամ երկրպագության այս կարգը վերանորոգվում էր, որին հաջորդում էր հոգևոր ճեղքումը, ազատումը և ռազմական հաղթանակը:

Սողոմոնը կարգադրում է, որ տաճարում երկրպագությունը պետք է կատարվի Դավթի կարգին համապատասխան՝ «Եվ նա դրեց իր հայր Դավիթի կանոնով քահանաների դասակարգերը իրենց պաշտամունքի վրա, և Ղևտացիներին իրենց պահապանությունների վրա, որ օրհներգեն և ծառայեն քահանաների առաջին յուրաքանչյուր օրվա բանի չափ, և դռնապաններին իրենց դասակարգերով ամեն մեկ դռան, որովհետև այսպես էր Աստծո մարդ Դավիթի հրամանը։ Եվ չխոտորեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների և Ղևտացիների նկատմամբ, ոչ մի բանի մասին և ոչ գանձարանների մասին» (2-րդ Մնացորդաց 8.14-15):

Հովսափատը հաղթում է Մովաբին և Ամմոնին՝ Տիրոջ երգիչներին և օրհնաբանողներին դնելով սպառազինյալների առջևում՝ համաձայն Դավթի կանոնի: Նրանք ցնծության երգ ու օրհնություն են սկսում երգել: Հովսափատը վերականգնում է տաճարում Դավթի երկրպագությունը (2-րդ Մնացորդաց 20.20):

Հովաս թագավորը (2-րդ Մնացորդաց 23.1), Եզեկիան (2-րդ Մնացորդաց 29.1, 30.21) և Հովսիան (2-րդ Մնացորդաց 35.1-27), Եզրասն ու Նեեմիան ևս վերականգնում են Դավթի պաշտամունքի կարգը (Եզրաս 3.10, Նեեմիա 12.28-47):

Պատմաբանները նաև ենթադրում են, որ Հիսուսի ժամանակներում՝ Աստծո հետ հաղորդակցություն որոնելու համար, Հուդայի անապատներում վերականգնվում էր «Դավթի պաշտամունքը»՝ որպես աղոթքի և ծոմապահության կյանքի մասնիկ:

Մինչ օրս էլ Աստված շարունակում է հորդորել Իր զավակներին և ցանկություն դնել նրանց սրտերում՝ ողջ աշխարհում՝ օրը՝ 24 ժամ, շաբաթը՝ 7 օր աղոթքի և երկրպագության կանգնել, քանզի ասվում է՝ «Եվ սեղանի վրայի կրակը նրա մեջ վառած պիտի լինի, պիտի չհանգչի» (Ղևտացիներ 6.12):

Աղբյուր՝  ihopkc.org