«ЮС18» համաժողովը Մոսկվայում մեկտեղել էր ռեկորդային թվով մասնակիցների

Մոսկվայում օրերս կայացած ամենամեծ քրիստոնեական երիտասարդական «ЮС18» համաժողովը մեկտեղել էր մոտ 5 000 մասնակցի՝ 293 քաղաքներից և 30 երկրներից. տեղեկացնում է bog.news-ը:

«Սա «ЮС»-ի 21-րդ համաժողովն էր: Եվ ինձ թվում է, որ նոր փուլ է սկսվել: Սա ամենամեծ համաժողովն էր, որը մենք երբևէ անցկացրել էինք: Ու մենք միշտ ունենք մեկ նպատակ՝ որ երիտասարդությունը հանդիպի Աստծո հետ և վերապրի Նրա ներկայությունը իր կյանքում»,- կիսվում է Ալեքսեյ Ռոմանովը՝ Մոսկվայի «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվը:

Ամեն օր համաժողովին անցկացվել են վարպետության դասեր, թեմատիկ նախաճաշեր և ծառայություններ, այդ թվում՝ սեմինարներ ավագ հովիվների համար:

Երիտասարդական համաժողովի խոսնակների թվում են եղել հովիվ Մաթս Օլա Իսհոելը, Սերգեյ Մարտյունիչևը, համաշխարհային ավետարանիչ Կարլ Գուստավ Սևերինը և այլք: Իսկ գլխավոր խոսնակը ավետարանիչ Նիկի Կրուզն էր, ում վկայությունը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհով մեկ: Նիկի Կրուզը կիսվել է, թե ինչպես է կարողացել հաղթահարել սեփական մոր կողմից անարգված լինելն ու ատելությունը:

«Ներումը՝ Հիսուսի պարգևն է ամեն մեկին, ով կանչում է Նրան իր կյանքի մեջ: Առանց Հիսուսի մենք ինքներս երբեք չենք կարող սովորել ներել նրանց, ովքեր մեզ ցավ են պատճառել»,- սովորեցրել է Նիկի Կրուզը:

Համաժողովը եզրափակել է փառաբանության ու երկրպագության երեկոն՝ Մոսկվայի «Կյանքի խոսք» եկեղեցու փառաբանության երիտասարդական թիմի, Լինդի Կոնանտի և «Փալս» համաշխարհային շարժման առաջնորդ՝ ավետարանիչ Նիք Հոլի մասնակցությամբ: