Ձեզ տեսնելով…

Որոշ մարդիկ «սրբություն» բառի տակ պատկերացնում են կեղծ և փոքր-ինչ ամաչկոտ դեմքով մարդկանց, ովքեր «բարի» են բառի ամենավատ իմաստով՝ խոժոռ ու անժպիտ: Այդպես մտածողներն ունեն ինքնարդարացման ու սեփական ճշմարտացիության խիստ տեսակետներ «գալիք կյանքի մասին», ինչպես գրում է մի թերթի հոդվածագիր:

Շատերը փնտրում են ճշմարտություն ու բարություն: Սակայն այդ փափագն ու փնտրտուքը հուսախաբության են մատնվում, երբ տեսնում են հավատացյալ կարծված անձանց, ովքեր իրենց արդարացնող և ուրիշներին վարկաբեկող վերաբերմունք են դրսևորում: Անհավատներին այդպիսի «առաքինությունն» ավելի քիչ է հետաքրքրում, քան իրենց մոլությունը: Ուստի նրանք կառչում են իրենց մոլություններից, եթե անգամ ատում են դրանք: Մի հեղինակ ասել է. «Մի կեղծավոր սուրբը կարող է հարյուրավոր մարդկանց անհավատ լինելու պատճառ դառնալ»:

Հավատացյալները պետք է ապրեն ճշմարիտ ու անկեղծ հավատքի կյանքով, որը տեսնելով՝ մարդիկ հիանան ու հրապուրվեն Քրիստոսի գալուստով (Ա Պետրոս 2.12):

«Եթե աշխարհի ամբողջ բնակչության միայն 10 տոկոսը սուրբ լինի, շուտով աշխարհի ամբողջ բնակչությունը ապաշխարելով երջանիկ կյանք պիտի ունենա»,- ասել է նույն հեղինակը:

Մենք էլ կարող ենք ունենալ այդ ներքին հոգեկան ուրախությունը, եթե թույլ տանք, որ Աստծո Հոգին մեր մեջ բնակվի: Ինչպես սաղմոսերգուն է ասում. «Տերը հավանում է իր ժողովրդին. խեղճերին փառավորում է փրկությունով։ Թող սուրբերն ուրախանան փառքով, ցնծան իրենց անկողնումը» (Սաղմոս 149.4-5):

Ապրիր այնպիսի կյանքով, որ ուրիշներն էլ շահագրգռվեն՝ Հիսուսին ճանաչելու:

«Զհաց մեր հանապազորդ»