Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվելՆերկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայկական եկեղեցիներից Սուրբ Սարգիսն այժմ հայտնվել է ավերման եզրին, այս մասին ահազանգում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:

Դիարբեքիրի կաթոլիկ հայ համայնքի կողմից 16-րդ դարում կառուցված եկեղեցին այժմ լքված վիճակում է: Հայերի կոտորածներից ու բռնի գաղթեցումից ի վեր շենքը երբևէ չի վերակառուցվել:Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել

Ցեղասպանությունից հետո եկեղեցու շինությունը տարբեր ժամանակներում օգտագործվել է որպես անմշակ բրնձի գործարան, խոտի կամ հացահատիկի պահեստ և անգամ ախոռ:

Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ավերման եզրին է հայտնվել

Հետաքրքրական է, որ բրնձի գործարան ծառայեցվելուց հետո տեղի բնակիչների շրջանում եկեղեցու շենքը առավել հաճախ կոչվել է «Չելթիք քիլիսեսի», այսինքն՝ անմշակ բրնձի եկեղեցի:

Աղբյուրը՝  tert.am