Որտեղ տեսնել Աստծուն

Որտե՞ղ կարելի է տեսնել Աստծուն: Եկեղեցում, այո՛, հնարավոր է, բայց ոչ միայն այնտեղ:

Դուք կարող եք տեսնել Աստծուն մոր աչքերում, երբ նայում է իր քնած երեխային. Աստված այնտեղ է՝ նրա աչքերում:

Ձեռքերի մեջ, որ շոյում է երեխային, շուրթերում, որոնք հոգատար համբուրում են, սիրո մեջ, քնքշության, մայրության…

Նայեք կոշտուկներով պատված հայրական ձեռքերին. այնտեղ է Աստված: Ոչ միայն մատնահետքերի մեջ, այլև հոգատարության, գործի, բարության, օգնության, հայրական սիրո ու հավատարմության մեջ…

Դուք կտեսնեք Աստծուն մանկան աչքերի մեջ, նրա հայացքի, նրա անսահման վստահության, անսահման սիրո, հույսի, ջերմության մեջ…

Նայեք ձեր տան պատուհաններին. այնտեղ է Աստված, ներսում, տան մեջ: Սպասման մեջ, կոկիկ դասավորվածության, մաքրության, ծիծաղի, ուրախության, գրկախառնության մեջ…

Նայեք ձեր ծնողներին. այնտեղ է Աստված: Դուք կտեսնեք Նրան մազերի ճերմակության մեջ, հոգնած խորշոմների, փոքրացած աչքերի, հարազատ ձայնի, հաստատունության մեջ…

Դուք կտեսնեք Աստծուն աղոթքի մեջ, իջած ծնկների, հույսի, հավատի, առավոտյան աղջամուղջի, լուսաբացի ու իրիկնամուտի մեջ… Աստված ամպերի մեջ է, անձրևի, փոթորկալից քամու, կայծակի հարվածների ու ամպրոպի գոչյունի մեջ… Աստված առավոտյան ցողի, մառախուղի, կիզիչ արևի մեջ է, տաք ավազի, քարերի, ջրվեժների ու առվակների մեջ…

Աստված հոր քայլվածքի, մոր արցունքի, երեխայի ժպիտի, առաջին լացի, առաջին բառի, առաջին քայլի մեջ է…

Եվ վերջին շնչի մեջ էլ նույնպես Աստված է…

Վասիլի Գրեյներովիչ