Վերանայեք ձեր օրհնությունները. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, ես ամեն առավոտ իմ աղոթքներում հիշում եմ, թե որքան շնորհառատ է եղել Տերը իմ հանդեպ ողջ այս տարիների ընթացքում: Եվ ես լացում եմ, որովհետև շնորհակալությունը լցնում է իմ սիրտը:

Ընկերնե՛ր, վերանայեք այսօր ու նորից հաշվեք ձեր օրհնությունները: Հիշեք՝ ինչպես է Նա փրկել ձեզ, փոխել ձեզ, ազատել չարից, թափել ձեր վրա օրհնություններ, տվել նոր աշխատանք, փողով ապահովել՝ երբ դրա կարիքն ունեցել եք, պատասխանել ձեր աղոթքներին…

Եվ եթե Աստված հավատարիմ է եղել Իր Խոսքին այդքան շատ անգամներ մինչ այս պահը, ուրեմն ակնհայտ է, որ Նա հավատարիմ կմնա նաև նոր իրավիճակներում:

Աստվածաշունչն ասում է մեզ, որ Հիսուս Քրիստոսը նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան (Եբրայեցիս 13.8):

Մտածեք այսօր այս մասին…