Մարդիկ ասում են «սիրում եմ» ամենատարբեր միջոցներով

preview-650x390-650-1447332128Մարդիկ, ովքեր կարող են դա լավագույնս անել՝ ծնողներն են: Եվ այս պատմությունն ապացուցում է դա:

-Հայրի՛կ, մի՞թե դու ես ինձ սիրո դասեր տալու: Ես ինքս էլ գիտեմ, թե սերը որն է:

Էնթոնին սևեռուն հայացքը դարձնում է դստերը ու իր բազկաթոռով մոտենում նրան.

-Հիշո՞ւմ ես, թե ինչ էիր անում գրեթե ամեն գիշեր, երբ դեռ փոքր էիր: Ես նկատի ունեմ՝ ինչ էիր անում նախքան քնելդ:

-Վերմակի տակ կարդում էի լապտերի լույսի ներքո:

-Իսկ ինչո՞ւ չէիր միացնում սենյակի լույսը:

-Որպեսզի դու մտածես, թե ես քնած եմ, մինչդեռ ես ագահորեն գրքերն էի «կուլ տալիս»…

-Եվ քեզ մոտ երբեք հարց չի՞ ծագել, թե այդ ի՞նչ կախարդական լապտեր էր քո լապտերը, որի լույսը երբեք չէր խամրում:

-Ո՛չ… իսկ ինչո՞ւ պետք է նման հարց ծագեր:

-Այս ողջ տարիների ընթացքում այն հանգե՞լ է երբևէ:

-Ո՜չ,- դանդաղ ու մտածկոտ պատասխանում է Ջուլիան:

-Բայց չէ՞ որ դու երբեք կարիք չես ունեցել այդ լապտերի մարտկոցները փոխելու…

Հ.Գ. Եթե համարում եք, որ լավագույնս գիտեք, թե ինչպես է պետք ընտանիքի անդամին կամ, ընդհանրապես, մարդկանց սիրել, ապա մտածեք մեկ անգամ ևս, գուցե դուք սխալվո՞ւմ եք… Իրական սերը չի սիրում ցույց տալ ու բարձրաձայնել իր զոհողություններով լի ընթացքի մասին, սակայն մենք տեսնում ենք այդ սիրո դրսևորումները ու հիանում…

Հատված Մարկ Լևիի «Այն խոսքերը, որ մենք չենք ասել մեկ-մեկու» գրքից