Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնումԱյժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (պատմական Բաղեշ-tert.am) նահանգի հայկական Բոռ գյուղի շուրջ 1400 տարվա պատմություն ունեցող Սուրբ Անանիա եկեղեցին, որը տեղի բնակիչներն օգտագործում են որպես խոտի պահեստ, հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

Ինչպես գրում է թուրքական IHA գործակալությունը, տարածքում աշխատող լուսանկարիչ Բուրհան Գյունդողդուն օրերս ֆիքսել է եկեղեցու անմխիթար վիճակն ու դրա տարածքում գտնվող տպավորիչ խաչքարերը, որոնց բարձրությունը հասնում է 5-6 մետրի:Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Բիթլիս քաղաքից 5-6 կմ հեռավորության վրա գտնվող հին հայկական գյուղում ներկայում բնակվում են քրդեր, որոնք լրագրողի հետ զրույցում փաստել են, որ երբ իրենք եկել են այս գյուղ, եկեղեցին դեռ կանգուն էր:Բիթլիսում որպես խոտի պահեստ օգտագործվող հայկական Սուրբ Անանիա եկեղեցին հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

«Այս եկեղեցու անունը Սուրբ Անանիա է, այն հայերին պատկանած շատ հին եկեղեցի է», – պատմել են գյուղի մեծերը:

Հայկական Բոռ գյուղը, 1914 թվականի տվյալներով, ունեցել է 100 տուն և 392 հայ բնակիչ։

Աղբյուրը՝ tert.am