Որտե՞ղ է, այդ դեպքում, էվոլյուցիան

human-ape-handsԷվոլյուցիայի կողմնակիցները պնդում են, որ մարդն առաջացել է կապիկից և հավաքել են բրածո «ապացույցներ» դա ապացուցելու համար… ինչպիսի՜ թյուրիմացություն:

Բրածո վկայությունները պատկանել են կա՛մ մարդու, կա՛մ կապիկի, ոչ թե մի միջանկյալ ցեղատեսակի: Չկա ընդհանուր նախնի, որ լինի և՛ կապիկի, և՛ մարդու նախնին: Բրածոներից մի քանիսը, որ համարում են մարդկանց նախնիներ, ռամապիտեկներն են, օրեոպիտեկները, դրիոպիտեկները, քենիապիտեկները, լիմնիոպիտեկները և այլն:

«Պիտեկ» («pithecus») թարգմանաբար նշանակում է «կապիկ»: Հետևաբար, այս բրածոները պատկանել են կապիկի ընտանիքին: Այս արարածները ապրել են 14 միլիոն տարի առաջ (ըստ էվոլյուցիայի): Սրանցից ամենակարևորները ռամապիտեկներն են: Սակայն անգամ այս արարածների գոյության հստակ ապացույցները սահմանափակվում են մի քանի ատամներով ու ծնոտի հատվածներով:

Այնպես որ, մենք ունենք մեծ թվով մարդկային ոսկորներ ու շիմպանզեի ոսկորներ, բայց ՈՉԻՆՉ, ինչը կարող է պատկանել միջին ցեղատեսակին: Որտե՞ղ է, այդ դեպքում, էվոլյուցիան:

Աղբյուր՝ Biblical Creation