Նախաձեռնություն՝ ձմռանը անօթևաններին օգնելու համար

«Ծառի վրա՝ անվճար» նախաձեռնությունը ամենացուրտ ամիսներին տաքացնում է մարդկանց: Ջրհեղեղի արդյունքում, որը 2016թ-ին ցնցեց Ավստրալիայի կղզիներից մեկը՝ Թասմանիան, շատ մարդիկ մնացին առանց ձմեռային հագուստի: Ի պատասխան այս կարիքի՝ 10-ամյա Օլիվեր Էդվարդսը սկսում է «Ծառի վրա՝ անվճար» անվամբ նախաձեռնությունը: Նա Հոբարտի իր թաղամասում ձմեռային վերարկուներ է «հագցնում» ծառերի վրա բոլորի համար, ում դա անհրաժեշտ է. գրում է aleteia.org-ը:

Ամեն բան սկսվել է Էդվարդսի տնային աշխատանքից: Հանձնարարվել էր կատարել մի բան, որը հասարակության մեջ ներդրում կարող էր համարվել:

Նրա մայրը՝ Քեթին, որդու հետ անօթևանության խնդիրը քննարկելիս՝ ոգեշնչում է նրան այս նախագիծը սկսել: Ընտանիքի անդամներն ու ընկերները հագուստ են տրամադրում նախագիծն իրագործելու համար, և հիմա ողջ տարածաշրջանում այն ունի իրերի տրամադրման իր կետերը:

Օլիվերն ու Քեթին ասում են, որ թողնում են վերարկուները այնպիսի վայրերում, որտեղ դրանք անպայման կգտնեն, բայց փորձում են շատ աչքի չընկնել:

«Մենք պարզապես փորձում ենք դրանք հասանելի դարձնել մարդկանց՝ հնարավորություն ընձեռելով նրանց առանց ամաչելու վերցնել դրանք: Միշտ չէ, որ հեշտ է օգնություն խնդրելը»,- բացատրում է Քեթին: