Չնայած քաղցկեղի հետ պայքարին… Աննա Գրեհեմ Լոտց

Աշխարհահռչակ ավետարանիչ Բիլլի Գրեհեմի դուստր Աննա Գրեհեմը պատվել է իր հոր հիշատակը նրա 100-րդ ծննդյան տարեդարձի առթիվ և խոստացել շարունակել նրա գործը քաղցկեղի հետ իր պայքարի ողջ ընթացքում:

Նոյեմբերի 7-ին՝ Բիլլի Գրեհեմի ծննդյան օրը, Աննան իր կայքում հուզիչ գրառում էր կատարել՝ ասելով, որ կարոտում է հորը: Նա նշել էր, որ չի մոռացել իր պարտականության մասին՝ շարունակել տարածել Բարի Լուրը, ինչպես նա էր անում. տեղեկացնում է christian Post-ը:

Նա նաև նշել էր, որ իր հոր ողջ կյանքը ինքնին աստվածային ուղերձ էր: Այն մի հասարակ մարդու կյանք էր, ով ընդունել էր Աստծո սերը, վստահել Հիսուսին, մեղքերի ներում ստացել և հավիտենական կյանքի վստահություն: Աննան գրել էր, որ հավատում է՝ իր հայրը հիմա Հիսուսի հետ է և «տոնում է իր ծննդյան առաջին տարեդարձը Երկնքում»:

«Ես մտադիր եմ բարեխղճորեն տանել ուղերձը բոլորին, ով կհանդիպի իմ ճանապարհին: Իմ բլոգում հրապարակումների միջոցով, քիմիաթերապիայի ընթացքում բժիշկների և այլ հիվանդների հետ շփման միջոցով: Հայրս խոսում էր աստվածային ճշմարտությունը: Նա խոսում էր ապագայի հանդեպ անկեղծ հույսի, սիրո և ներման մասին,- հավելել է Աննա Գրեհեմ Լոտցը:- Այդ ուղերձը փոխում է մարդկանց և փոխում է նաև ինձ»:

Իր հիվանդության մասին խոսելիս՝ Աննա Գրեհեմը նշել է, որ պետք է անցնի քիմիաթերապիայի 18 սեանս, այդ թվում՝ այլ բուժումներ գալիք տարում: