Բացահայտի՛ր քո գոյության պատճառը

man-Ամենամեծ հայտնագործությունն այն է, երբ մարդը կարողանում է բացահայտել իր գոյության պատճառը: Նմանապես կյանքի մեծագույն ողբերգությունը առանց այդ գիտությունն ունենալու ապրելն է:

Արժեքն ու օգտակարությունը անմիջականորեն կապված են նպատակի հետ: Այն ավտոմեքենան, որ չի բանեցվում, քիչ արժեք ունի, քանի որ չի ծառայում այն նպատակին, ինչի համար ստեղծվել է: Չգրող գրիչն անպիտան է, որովհետև չի ծառայում իր նպատակին: Նա, ով չի կատարում այն, ինչի համար ստեղծված է, ամենաթշվառ մարդն է:

Հիմնականում մարդիկ երեք տիպի են լինում: Կան մարդիկ, ովքեր ոչ մի նպատակ չունեն իրենց կյանքում և աննպատակ վատնում են տարիները: Դպրոց են գնում, աշխատանքի են ընդունվում, ամուսնանում, երեխաներ մեծացնում, պաշտոնաթող լինում և ի վերջո մեռնում: Այսպիսիները ոչ թե ապրում են, այլ՝ գոյատևում: Աշխարհի ամենաթշվառ մարդը աննպատակ կյանք ունեցողն է:

Երկրորդ տիպի մարդիկ նրանք են, ովքեր սխալ նպատակ ունեն: Այդ մարդիկ գերնվաճողներ են, որ հետամուտ են մագլցելու ֆինանսական, քաղաքական, հասարակական կամ կրոնական հաջողության սանդուղքներով: Նրանց նպատակները հիմնված են իրենց ձեռքբերումների վրա: Ինչքան շատ են ձեռք բերում, այնքան լավ են զգում իրենց: Նրանք փորձում են հնարավորին չափ արագ ու բարձր մագլցել կյանքի սանդուղքը:

Սակայն վերջնակետը ձախողումն է: Նրանք մագլցում են ընդամենը տեսնելու, որ սանդուղքները հենված են սխալ պատերի վրա: Այդ մարդիկ ամենաշատն են հակված ուժասպառ լինելու և մեծագույն ողբերգություն ապրելու: Մի օր էլ, հայտնաբերելով, որ սխալ նպատակներ են հետապնդել, ընկնում են հուսահատության գիրկը:

Երրորդ տիպի մարդիկ նրանք են, ովքեր գտել են կյանքի ճիշտ նպատակը՝ կատարել Աստծո ծրագիրը: Նրանք ուրախ և բավարարված մարդիկ են, քանի որ գիտեն, թե ինչու են ստեղծվել և իրենց կյանքը այդ մեծ նպատակի իրագործմանն են ծառայեցնում:

Սեմի Թիփիթ