ԱՄՆ. Քրիստոնյաները օգնության են հասնում Կալիֆորնիայի հրդեհից տուժածներին

Կալիֆորնիայում օրերս բռնկված անտառային հրդեհների պատճառով ըստ վերջին տվյալների մահացել է 31 մարդ, 250 հազարը՝ ստիպված են եղել լքել տները:

«Camp» անվանումը կրող անտառային հրդեհը Կալիֆորնայի նահանգի հյուսիսային շրջանում սկսվել է նոյեմբերի 8-ի առավոտյան: Այն գետնին է հավասարեցրել ավելի քան 6 700 շինություն և գրավել ավելի քան 36 հազար հեկտար տարածք: Նվազագույնը 200 մարդ անհայտ կորած է համարվում:

Christian Post-ի փոխանցմամբ Բիլլի Գրեհեմի ծառայության արագ արձագանքման խումբը՝ քրիստոնյա կապելանների (քահանաների) առաջնորդությամբ ժամանել են Սակրամենտո՝ տուժածներին օգնություն տրամադրելու համար:

«Կապելանների խնդիրը՝ մարդկանց օգնելն է վերապրել կյանքի այս փուլը: Մենք աղոթում ենք հրշեջների համար, ովքեր առաջինն են դեպքի կատարման վայր հասնում և որ ինչ-որ կերպ եղանակը փոխվի և անձրև սկսվի: Մենք աղոթում ենք տեղի բնակիչների համար, ովքեր սեփական կյանքի և հարազատների ապագայի համար վախի մեջ են: Սա շատ բարդ ժամանակահատված է»,- ասում է Ալ Նյուն, արագ արձագանքման խմբի ղեկավարը:

Այս հրդեհը ամենազանգվածայինն ու կործանիչ հրդեհն է նահանգի պատմության մեջ: Նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հրշեջների տեսությունների համաձայն, հրդեհն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու համար անհրաժեշտ է երեք շաբաթ: