7 աղոթք ձեր երեխաների համար

7 աղոթք ձեր երեխաների համարՄի քանի տարի առաջ իմ լավ ընկերներից մեկը ինձ հետ կիսվեց Աստվածաշնչից յոթ խոսքով, որով ինքն իր կնոջ հետ միասին աղոթում էր իրենց երկու դուստրերի համար՝ նրանց մանկությունից սկսած:

Աղջիկները արդեն մեծացել են: Եվ հիասքանչ է ականատես լինել այն բանին, թե ինչպես է Աստված պատասխանում հավատքով լցված ծնողների հստակ աղոթքներին՝ արտահայտելով դա այդ երիտասարդ աղջիկների կյանքում:

Իհարկե, աղոթքը կախարդական խոսք չէ: Հարցը նրանում չէ, որ պարզապես ճիշտ քայլեր անենք, և Աստված այդպես մեր երեխաներին կապահովի երջանիկ ապագա:

Աստված սրտեր քննող Աստված է և գիտի Իր ծրագրերը ու թե ինչպես կպատասխանի մեր աղոթքներին:

Նա հաճախ պատասխանում է մեր աղոթքներին ոչ այնպես, ինչպես մենք ենք սպասում:

Իսկ դուք՝ ծնողնե՛ր, աղոթեք ձեր երեխաների համար: Հիսուսը խոստանում է, որ եթե մենք խնդրում ենք, փնտրում և թակում, Հայրը մեզ կպատասխանի:

Ներկայացնում եմ յոթ հստակ ուղղություններ ձեր երեխաների համար աղոթքի մեջ.

  1. Որ երբ Հիսուսը կանչի նրանց, ոչ ոք չխանգարի այդ կոչմանը.

«Այն ժամանակ երեխաներ բերվեցին նրա մոտ, որ ձեռքերը դնի նրանց վրա և աղոթք անի: Իսկ աշակերտները հանդիմանում էին նրանց։ Բայց Հիսուսն ասաց. թույլ տվեք այդ երեխաներին և դրանց մի արգելեք ինձ մոտ գալ, որովհետև այդպիսիներին է երկնքի արքայությունը» (Մաթևոս 19.13-15):

  1. Որպեսզի նրանք հավատքով պատասխանեն Քրիստոսի կանչին, որ վստահության է արժանի.

«Տերը չի ուշացնի խոստումը, ինչպես ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վրա, որովհետև չի կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարության հասնեն» (Բ Պետրոս 3.9):

  1. Որպեսզի նրանք սրբագործվեն Սուրբ Հոգու կերպարանափոխող զորությամբ և ավելի ցանկանան կատարել մեծ պատվիրանները.

«Հիսուսն էլ ասաց նրան. սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտովը, քո բոլոր անձովը և քո բոլոր մտքովը. սա է առաջին և մեծ պատվիրանքը։ Երկրորդն էլ սրա նման. սիրիր քո ընկերին քո անձի պես։ Այս երկու պատվիրանքից կախված են բոլոր օրենքը և մարգարեները» (Մաթևոս 22.37-39):

  1. Որպեսզի նրանք չմտնեն սխալ փոխհարաբերությունների մեջ, հատկապես՝ անհավատի հետ ամուսնության քայլին չդիմեն.

«Անհավատների հետ այլախառն լծակից մի լինեք, որովհետև ի՞նչ մասնակցություն ունի արդարությունը անօրենության հետ, և ի՞նչ հաղորդություն ունի լույսը խավարի հետ» (Բ Կորնթացիս 6.14):

  1. Որ նրանց մտադրությունները մաքուր լինեն.

«Այսուհետև, եղբայրք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թե առաքինություն է և թե գովություն է, այն մտածեցեք» (Փիլիպպեցիս 4.8):

  1. Որ նրանց սրտերը բաց լինեն Աստծուն առատ զոհեր տալու համար.

«Ամեն մարդ և կին, որոնք հոժարություն ունեին բերելու ամեն կերպ գործի համար, որ Մովսեսի ձեռքովը պատվիրեց, որ շինվի, Իսրայելի որդիքը հոժարակամ ընծա բերին Եհովային» (Ելից 35.29):

  1. Որ երբ նրանց ժամանակը հասունանա, նրանք ԳՆԱՆ.

«Եվ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց և ասաց. ամեն իշխանությունն ինձ տրվեցավ երկնքումն և երկրումս, ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք՝ նրանց մկրտելով Հոր և  Որդու և Սուրբ Հոգու անունովը, նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի՝ պահեն. և ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28.18-20):

Ջոն Բլում