Ոչ կատարյալ, բայց սիրված

Ճապոնիայում ուտելիքները շատ մաքուր են պատրաստվում և փաթեթավորվում: Ուտելիքները ոչ միայն համեղ պետք է լինեն, այլև ներկայանալի ձև ունենան, որովհետև ճապոնացիները շեշտը դնում են բարձր որակի վրա, և փոքր թերությունով ապրանքները հաճախ են անտեսվում:

Շատ հաճախ ես ինձ հարց եմ տալիս՝ ասելով. «Ես ուտելի՞քն եմ գնում, թե՞ փաթեթավորումը»: Սակայն վերջին տարիներին «wakeari» արտադրանքը, որ ճապոներեն նշանակում է «մի պատճառ ունի», ժողովրդականություն շահեց: Այս արտադրանքները աղբանոց չեն նետվում, այլ վաճառվում են ավելի էժան՝ տալով պատճառը:

Բարեկամս, որ ապրում է Ճապոնիայում, ասում է, թե «wakeari»-ին նաև արտահայտություն է այն մարդկանց համար, ովքեր կատարյալ չեն:

Տեր Հիսուսը սիրում է բոլորին՝ ներառյալ «wakeari»-ներին, որոնք դուրս են նետվում հասարակությունից: Երբ մեղավոր մի կին իմացավ, որ Հիսուսը փարիսեցու տանը ընթրիք է անում, այնտեղ գնաց ու լալով ծնկի եկավ Նրա ոտքերի առջև (Ղուկաս 7.37-38): Փարիսեցին կնոջը պիտակեց՝ որպես «մեղավոր» (Ղուկաս 7.39), սակայն Հիսուսը ընդունեց նրան:

Նա ազնվությամբ հետը խոսեց՝ վստահեցնելով, որ նրա մեղքերը ներված են (Ղուկաս 7.48):

Տեր Հիսուսը սիրում է ոչ կատարյալներին, որոնց մեջ ենք դու և ես: Ու լավագույն օրինակը մեր հանդեպ Նրա սիրո այն է, որ «երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

Որպես այս սերը ստացողներ՝ թող մենք էլ մեր շուրջը եղող կոտրված մարդկանց համար լինենք Նրա սիրո դրսևորողները, որպեսզի նրանք էլ իմանան, որ կարող են Աստծո սերը վայելել՝ հակառակ իրենց անկատարության:

«Զհաց մեր հանապազորդ» գրքույկից