Մեծագույն բացահայտումը

Մեծագույն բացահայտումըՄի երիտասարդ մեկ օր մոտենում է բժիշկ Ջեյմս Սիմփսոնին (1811-1870)՝ հայտնի շոտլանդացի վիրաբույժին, ով անասթեզիոլոգիայի հիմնադիրն է:

Նա ցանկանում է մեծարել բժշկին՝ ասելով, թե որքան նշանակալի են բժշկության բնագավառում նրա կատարած բացահայտումները:

Սիմփսոնը պարզել էր եթերի և քլորոֆորմի ցավազրկող հատկությունները:

Եվ ահա, թե ինչ է նա պատասխանում երիտասարդին. «Մեծագույն բացահայտումը, որ ես երբևէ կատարել եմ, դա, առաջին հերթին, այն գիտակցումն է, որ ես մեղավոր մարդ եմ, և երկրորդը՝ որ Հիսուս Քրիստոսը իմ Փրկիչն է»: