Ինչպե՞ս սովորեցնել երեխային չընդհատել մեծերին

Ինչպե՞ս սովորեցնել երեխային չընդհատել մեծերինԵրեխաների կյանքում միշտ շատ իրադարձություններ են կատարվում:

Հաճախ նրանք վառվում են մեզ արագ ինչ-որ բան փոխանցելու ցանկությամբ և վազում են ուղիղ մեզ մոտ՝ պատմելու, թե ինչ է կատարվել իրենց հետ, անկախ նրանից` խոսո՞ւմ ենք մենք ինչ-որ մեկի հետ, թե՝ ոչ:

Մեր ընտանիքում էլ այդպես էր՝ մինչ այն պահը, երբ ես սովորեցրեցի իմ երեխաներին մի նոր դիմելաձև, որի օրինակը տեսա իմ ընկերուհու ընտանիքում:

Ինչպե՞ս սովորեցնել երեխային չընդհատել:

Ես մեկ օր խոսում էի նրա հետ, երբ նրա երեքամյա որդին ցանկանում էր ինչ-որ բան ասել: Մեր խոսակցությունը ընդհատելու փոխարեն, նա պարզապես եկավ, ձեռքը դրեց մոր դաստակին ու սկսեց սպասել: Իմ ընկերուհին ձեռքը դրեց նրա ձեռքի վրա, որպեսզի նշան տա, թե հասկացել է նրան, ու շարունակեց խոսել ինձ հետ:

Երբ մենք ավարտեցինք խոսակցությունը, նա շրջվեց իր որդուն: Ես պարզապես հիացած էի նման դաստիարակությամբ: Ամեն բան այնքան պարզ ու նուրբ էր: Սա հարգանքի դրսևորում էր ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի հանդեպ: Նրա որդին սպասեց ընդամենը մի քանի վայրկյան, մինչ մայրիկն ավարտեց իր խոսակցությունն ինձ հետ, որից հետո իր ողջ ուշադրությունը ուղղեց փոքրիկի վրա:

Ես ու ամուսինս միանգամից այդ օրինակը կիրառեցինք մեր ընտանիքում: Մենք բացատրեցինք երեխաներին, որ եթե նրանք ցանկանում են խոսել մեզ հետ այն ժամանակ, երբ մենք արդեն խոսում ենք ուրիշի հետ, պետք է իրենց ձեռքը դնեն մեր ձեռքի վրա ու սպասեն:

Անհրաժեշտ եղավ մի փոքր պրակտիկա, մինչ նրանք սովորեցին, բայց ես ուրախ եմ, որ նրանք դադարեցին ընդհատել մեզ:

Այլևս ոչ մի «սպասիր» կամ «մեծերին մի ընդհատիր»: Պարզապես մի պարզ հպում: Երեխան ամեն բան կարող է հասկանալ, պարզապես պետք է աշխատել նրա հետ՝ ծնողի դերը կատարելով, ոչ թե որպես զուտ հրամաններ տվող, այլ որպես ընկեր, ով ունակ է հասկանալու, ունակ՝ սովորեցնելու երեխային հասկանալի լեզվով:

Աղբյուր՝ imbf.org