Ասյա Բիբին ազատ է արձակվել

Ասյա Բիբիի փաստաբանը հայտնել է, որ Բիբին ազատ է արձակվել բանտից: Նրա գտնվելու վայրը հայտնի պատճառներով չի հանրայնացվում. տեղեկացնում է Vatican News-ը:

Ասյա Բիբիի ամուսին Աշիկ Մասիհը իր ընտանիքի համար ապաստան է խնդրել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Իտալիայից՝ պնդելով, որ իրենց հայրենիքում մնալը վտանգավոր է:

Պակիստանի Արտգործ նախարարության մամուլի քարտուղար Մուհամմադ Ֆայսալը հայտնել է, որ Ասյա Բիբին դեռևս գտնվում է երկրի տարածքում: