Հետաքրքիր փաստեր Մարտին Լյութերի մասին

Ավելի քան 500 տարի անց այն բանից, որ Լյութերը հիմք է դնում Ռեֆորմացիային, նրա գաղափարները շարունակում են տպավորել, ինչպես նաև՝ նրա խարիզմատիկ անձը:

Կրոնի պատմության միջանցքներից մեկում մեկ օր լսվում է դռան ուժեղ թակոց. դա Մարտին Լյութերն էր՝ 33-ամյա եռանդուն վանականը, ով իր 95 թեզիսները փակցնում էր Վիտենբերգի տաճարի դռանը: Այդպես հազարամյա հռոմեա-կաթոլիկ եկեղեցին բաժանվում է ներսից: Մի մասը պահում է հավատարմությունը Պապին Հռոմում, իսկ երկրորդը, ընդդիմանալով Հռոմի Պապի ղեկավարմանը, իրեն կոչում է բողոքական:

Եվ այսօր՝ նոյեմբերի 10-ին, 1483թ-ին՝ գերմանական Այսլեբեն քաղաքում ծնվում է մեկը, ով ապագայում կանգնած կլինի այս բոլոր փոփոխությունների ակունքներում՝ Մարտին Լյութերը:

  1. Մարտին Լյութերը ծնվել է նախկին գյուղացու ընտանիքում, ով նյութապես ապահով քաղաքաբնակ էր դարձել: Հայրը երազում էր տեսնել որդուն՝ որպես հաջողակ փաստաբան և կարողանում էր ապահովել նրա համար լավ կրթություն: Բայց անսպասելիորեն Լյութերը որոշում է վանական դառնալ և հոր կամքին հակառակ՝ նրա հետ վիճելով, ընդունվում է Ավգուստինական վանք: Հաճախ խոսվում է, որ մեկ օր ընկնելով ուժեղ կայծակի ու անձրևի տակ՝ Մարտինը զգում է, ինչպես պատմում է հետագհայում, «սարսափելի վախ հանկարծակի մահվան առջև»:
  2. Ռեֆորմացիայի նախահոր իսկական ազգանունը՝ Լյուդեր է (Լuder կամ Luider): Արդեն որպես վանական՝ նա հաճախ էր շփվում հումանիստների հետ, որոնց մեջ ընդունված էր հնչեղ կեղծանուններ օգտագործելը: Այդպես Գերարգ Գերարդսը՝ ազգությամբ Ռոտերդամից, դառնում է Էրազմ Ռոտերդամցի: Մարտինը 1517թ-ին իր նամակները կնքում է «Eleutherius» անվամբ (հին հունարենից թարգմանաբար «Ազատ») և վերջապես, չցանկանալով շատ հեռանալ հայրական անունից, «Luther» անունն է կիրառում:
  3. Հայրը տեղեկանալով, որ որդին պատրաստվում է կուսակրոնություն ընդունել, կատաղում է և հրաժարվում օրհնել նրան: Մյուս հարազատները հայտնում են, որ ընդհանրապես չեն ցանկանում լսել նրա մասին: Մարտինը դժվար դրության մեջ է հայտնվում: 1505թ-ին Թյուրինգիայում մոլեգնում է ժանտախտը, որի զոհերն են դառնում Մարտինի երկու եղբայրները: Հետո Էրֆորտից ծնողներին հայտնում են, որ իրենց երրորդ որդին՝ Մարտինն էլ է դարձել համաճարակի զոհ: Սակայն երբ ի ուրախություն նրանց՝ պարզվում է, որ դա այդպես չէ, ընկերը սկսում է Մարտինի հորը՝ Հանսին համոզել, որ նա թույլ տա որդուն դառնալ վանական, և արդյունքում հայրը օրհնում է որդուն՝ նրա ընտրության մեջ:
  4. Մարտին Լյութերը դնում է Ռեֆորմացիայի սկիզբը, որից առաջանում է բողոքականությունը՝ որպես մեկը քրիստոնեության գլխավոր ուղղություններից (ուղղափառության և կաթոլիկության հետ): «Բողոքականություն» անվանումն առաջանում է, այսպես կոչված, Շպայերական բողոքի արդյունքում: Դա բողոք էր, որը հայցվել էր 1529թ-ին վեց իշխանների և 14 անկախ գերմանական քաղաքների կողմից՝ Շպայերի ռեյսխտագում՝ լյութերականների հետապնդումների դեմ: Սույն փաստաթղթի համաձայն՝ Ռեֆորմացիայի կողմնակիցները հետագայում ստացան «բողոքականներ» անվանումը, իսկ Ռեֆորմացիայի արդյունքում առաջացած ոչ կաթոլիկ հարանվանությունների ամբողջությունը՝ «բողոքականություն»:
  5. Ռեֆորմացիայի սկիզբը համարվում է 1517թ-ի հոկտեմբերի 31-ը, երբ վանական Մարտին Լյութերը Վիտենբերգի տաճարի դռանը, որտեղ էլ սովորաբար անցկացվում էին հանդիսավոր համալսարանական արարողությունները, փակցնում է իր 95 թեզիսները, որոնք վիճարկում էին ինդուլգենցիաների փորձառությունը:
  6. 1521թ-ին Վորմսի ռեյխստագում գերմանական կայսրի ներկայությամբ ընթանում է Լյութերի գործի լսումը, և նրանից պահանջում են հրաժարվել իր աշխատանքներից: Այդտեղ նա ասում է իր հայտնի արտահայտությունը «Սա է իմ համոզմունքը, և այլ կերպ չեմ կարող»: Ահա հատված նրա ելույթից. «Եթե համոզված չլինեմ Սուրբ Գրքի վկայություններով և մտքիս հստակ փաստարկներով, քանզի ես չեմ հավատում ոչ պապին, ոչ ժողովներին, քանզի ակնհայտ է, որ նրանք հաճախ սխալվում են և հակասում իրենք իրենց, ապա խոսելով Սուրբ Գրքի խոսքերով՝ ես … Աստծո Խոսքով բռնված եմ… Այս պատճառով չեմ կարող և չեմ ցանկանում ոչինչից հրաժարվել, քանզի ճիշտ չէ և արդար չէ անել մի բան, ինչը դեմ է սեփական խղճիդ: Սա է իմ համոզմունքը, և այլ կերպ չեմ կարող: Աստված ինձ օգնական»:
  7. Ռեֆորմացիան Արևմտյան աշխարհը բաժանում է կաթոլիկների և բողոքականների ու սկիզբ դնում կրոնական պատերազմների դարաշրջանին՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ միջազգային: Դրանք տևում են ավելի քան 100 տարի՝ մինչև 1648թ-ի Վեսթգֆալյան հաշտությունը:
  8. Լյութերը վճռականորեն մերժում է հոգևարականության հարկադրական կուսակրոնությունը, ընդ որում՝ հաստատում դա սեփական օրինակով: 1525թ-ին նախկին վանականը 42 տարեկան հասակում ամուսնանում է նախկին միանձնուհի Կատարինա Ֆոն Բորայի հետ:
  9. 1522թ-ին Լյութերը Նոր Կտակարանը թարգմանում է գերմաներեն և հրատարակում, իսկ հետագա 12 տարիներին թարգմանում Հին Կտարակարանը: Լյութերական այս Աստվածաշունչը գերմանացիները կիրառում են մինչ օրս:

Աղբյուր՝ foma.ru