Տարեք մարդկանց կենդանի պարգևներ. Մայր Թերեզա

Մայր ԹերեզաԲոլոր երկրներում ընդունված է հյուր գնալ նվերներով: Մենք գնում ենք ուրիշների հետ հանդիպման՝ նրանց ինչ-որ մի լավ բան տանելու ցանկությամբ. մի այցելեք մարդկանց դատարկ ձեռքով ու դատարկ սրտով:

Մի գնացեք ընկերների մոտ, եթե չեք կարողանալու նրանց նվիրել գոնե մի բարի հայացք, բարի ժպիտ կամ մի քանի բարի խոսք: Հարկավոր է սովորել՝ մարդկանց միշտ տալ ամենալավը:

Սեղմեք ընկերների ձեռքերը: Իհարկե, շատերի համար ձեռքսեղմումն ընդամենը մի ժեստ է, որը նրանք անում են ինքնաբերաբար: Սակայն այն կարող է մարդկանց մխիթարել, ոգևորել, կենդանացնել և նրանց տալ սեր ու ջերմություն: Սեղմելով մեկ ուրիշի ձեռքը՝ մտովի ցանկացեք նրան առողջություն, խաղաղություն և լույս:

Մոտենալով մարդկանց՝ ջանացեք անկեղծ սիրո ու լույսի հայացք հաղորդել նրանց: Որտեղ էլ լինեք, ձեր հայացքը պետք է լինի անկեղծ, լուսավոր, ընկերական, որպեսզի մարդիկ, որոնց դուք հանդիպում եք, ձեր միջոցով ստանան աստվածային սիրո մի քանի շող: