«Երկրորդ» Լյութերը. այս օրը պատմության մեջ

«Երկրորդ» Լյութերը. այս օրը պատմության մեջ«Եթե երկրորդ Մարտինը չգար, առաջին Մարտինը կանգուն չէր մնա». այս ասույթը մեզ է հասել 17-րդ դարից և վերաբերում էր Մարտին Լյութերին և Մարտին Խեմնիցին:

Սա նշանակում է, որ վերջինիս աշխատանքները «փրկում են» լյութերական աստվածաբանությունը, որը մեծապես խեղաթյուրվում էր կալվինիստական և կաթոլիկ որոշ ուսմունքների ներքո:

1522թ-ի այս օրը՝ նոյեմբերի 9-ին, ծնվում է Մարտին Խեմնիցը: Դեռ վաղ հասակում կորցնելով հորը՝ ստիպված է լինում աշխատել կրթություն ստանալու համար:

Ժամանակներ անց նա սկսում է ուսանել Վիտենբերգում: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Մարտին Լյութերը Բարեփոխությամբ էր զբաղված, Խեմնիցն էլ քիչ ուշադրություն էր դարձնում նրա գործունեությանը. տարված էր մաթեմատիկայով և աստղագիտությամբ:

Սկզբում Խեմնիցն իր ապրուստը վաստակում էր որպես գրադարանավար և աստղագետ: Սակայն, ի վերջո հոգնում է աստղագիտությունից՝ համարելով այն ապարդյուն:

Այնուհետև՝ իր ողջ մտքերն ու խորհրդածություններն ուղղում դեպի աստվածաբանություն՝ ընթերցելով ժամանակի հոգևոր հայրերի աշխատությունները: Արդյունքում նրա սուր միտքը զինվում է՝ պաշտպանելու լյութերական ռեֆորմացիոն ուսմունքները:

Ի տարբերություն իր ժամանակի շատ վարդապետերի` Խեմնիցն աստվածաբանական հակասություններին բավական մեղմ էր անդրադառնում՝ թույլ տալով, որպեսզի բանականությունն ու Սուրբ Գիրքը խոսեն իր փոխարեն:

Նրա լավագույն ստեղծագործություններից էր «Loci Theologici»-ն, ուր Խեմնիցը պաշտպանում է միայն հավատքով արդարանալու վարդապետությունը: Այլ աշխատանքներում վեր է հանում եկեղեցական հին ուսմունքը, որ Հիսուս և´ մարդ էր, և´ Աստված:

Սակայն լյութերականների համար Մարտին Խեմնիցի ստեղծագործության գլուխգործոց է համարվում նրա ներդրումը «Համախոհության բանաձև»-ի մշակման գարծում: Այստեղ նշվում են միևնույն ուսմունքի տարբեր ուղղությունները, որ գործում էին միմյանցից զատված՝ Սուրբգրային տարբեր մեկնաբանությունների պատճառով:

Մարտինը մահանում է 1586թ-ին: Հետագայում նա մի շարք բարձր պաշտոնների առաջարկներ է մերժում՝ հավատարիմ մնալով հովվի և ուսուցչի իր առաքելությանը:

Աղբյուր՝ christianity.com