Վստահիր Աստծուն, երբ ներսումդ բարձրանում է «եթե» հարցը

Ֆլորիդայում փոթորիկների սեզոնն է մոլեգնում: Ատլանտիկ օվկիանոսում ամեն նոր տրոպիկական եղանակային այս խանգարումների հետ Ֆլորիդայի բնակիչները սկսում են հաճախակի կիրառել «եթե» արտահայտությունը:

Իսկ եթե փոթորիկը նորից հասնի այստեղ

Իսկ եթե նույն ջրհեղեղը լինի, ինչ Կարոլինայում

Շատ քրիստոնյաներ ասում են, որ վստահում են Աստծուն: Մենք մեջբերում ենք խոսքեր Աստվածաշնչից, որոնք խոսում են Աստծո մասին՝ որպես Մատակարարի, Պաշտպանի և Բժշկողի: Մենք մտապահում ենք խոսքեր, որոնք Աստծուն սահմանում են՝ որպես սիրող Հայր, Ով լի է կարեկցանքով:

Բայց անգամ եթե մենք խոսում ենք ճշմարտությունը, մեր իրավիճակները կարող են ի հայտ բերել այն վախերը, որոնք կան մեր մեջ:

Իսկ եթե Աստված թույլ տա, որ քաղցկեղը կրկնվի

Իսկ եթե Աստված թույլ տա, որ իմ որդին չգա հավատքի

Իսկ եթե Աստված թույլ տա, որ մենք կորցնենք մեր բնակարանը

Որպես այս հարցերի արդյունք՝ վախը կարող է գերիշխող դառնալ մեր իրավիճակներում՝ ազդելով Աստծո մասին մեր պատկերացումների վրա:

Մենք կասկածում ենք Աստծո բարության մեջ, անգամ եթե Աստվածաշունչը հռչակում է, որ Աստված բարի է (Սաղմոս 100.5):

Եվ մենք կասկածում ենք Աստծո մատակարարման մեջ, չնայած այն իրողությանը, որ Աստվածաշունչը վկայում է, որ Նա կլրացնի մեր ամեն կարիքները (Փիլիպպեցիս 4.19):

Մենք կասկածում ենք Աստծո սիրո մեջ, չնայած Աստվածաշունչն ասում է, որ Աստված սեր է (Ա Հովհաննես 4.8):

Երբ մենք թույլ ենք տալիս վախին՝ խեղդել մեր հավատքը, դա հավասարազոր է «Աստված սրտի խորքում մեր լավագույնը չի ցանկանում» ասելուն: Եվ անգամ եթե մենք չենք վախենում, այսպես կարող ենք մեր ներսում ապստամբել Աստծո դեմ՝ ընտրելով այն, ինչը մեր կարծիքով լավագույնն է, այլ ոչ այն, ինչն ըստ Աստծո տեսանկյունի է լավագույնը:

  • Սա այն էր, ինչին Եվան հավատաց Եդեմի պարտեզում, երբ վստահեց սատանայի ստերին և կերավ պտուղը, որն Աստված արգելել էր ուտել. «Իսկ եթե Աստված լավագույնն Իր համար է պահել…»:
  • Սա այն էր, ինչին հնագույն իսրայելացիները հավատացին, երբ հրաժարվեցին մտնել Խոստացված երկիրը, որովհետև վախեցան «հսկաներից», որոնք բնակվում էին այնտեղ. «Իսկ եթե Աստված թույլ տա մեզ մեռնել խոստացված երկրում…»:
  • Սա այն էր, ինչին Դավիթ թագավորը հավատաց, երբ թույլ տվեց ուրիշ մարդու կնոջ հանդեպ ցանկությանը տիրի իրեն ու սպանություն կատարեց:

Ինչպե՞ս են քո իրավիճակները ազդում երկնային Հոր մասին քո պատկերացումների վրա: Արդյոք երբ չես հասկանում Աստծո ծրագրերը, թո՞ւյլ ես տալիս, որ քո անհասկացողությունը ազդի Նրա հանդեպ քո վստահության վրա:

Աստված կանչում է Իր զավակներին վստահելու իրեն՝ չնայելով ոչ մի «եթե»-ների:

Եվ եթե մեր այդ «եթե»-ն կատարվի, արդյոք շարունակելո՞ւ ենք վստահել Նրան:

Ի՞նչ «եթե»-ների հետ ես պայքարում դու այսօր:

Ավա Փեննինգթոն