Ոչ թե՝ աղքատ կամ հարուստ, այլ՝ մարդ. Մայր Թերեզա

Սիրեք այն, ինչ անում եք. Մայր ԹերեզաԵրբ փողոցներում աղքատ մարդ եմ տեսնում, ես նրան մի թաս բրինձ եմ տալիս ու գիտեմ, որ կարող եմ հանգիստ լինել. ես հաղթեցի սովածությանը:

Բայց առավել դժվար է հաղթել մարդու դժբախտությանը, ով ոչ միայն քաղցած է, այլ նաև իրեն զգում է չսիրված, հասարակությունից քշված ու անպաշտպան:

Երբ տեսնում ենք ողորմություն մուրացող աղքատին, պետք է նախ բացենք մեր սրտերը՝ նրան սիրելու համար, և պետք է ձեռք մեկնենք՝ նրան ծառայելու:

Ոմանք կարծում են, որ աղքատները երկրորդ տեսակի մարդիկ են, աղբարկղերի պես մի բան, որտեղ կարելի է գցել այն, ինչը քեզ այլևս հարկավոր չէ: Ինձ այս կերակուրը դուր չի գալիս, ես այն կտամ աղքատներին: Այս հագուստն այլևս նորաձև չէ, այն կզոհաբերեմ չունեցողներին:

Նման բարեգործությունը ոչ մեկին պետք չէ: Կարևոր է, որ մարդն իրեն նույնացնի աղքատների հետ, զգա իրեն այնպես, ինչպես նրանք են զգում, լինի ոչ թե աղքատ կամ հարուստ, այլ՝ մարդ: Կարևոր է ցուցաբերել նրանց հանդեպ մեր սերը, ինչպես Հիսուսը ցուցաբերեց Իր սերը մեր հանդեպ: