Նոյեմբերի 8-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 8-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1836թ-ի այս օրը՝ նոյեմբերի 8-ին, Մասաչուսեթս նահանգում հիմնադրվում է «Մաունթ Հոլյոկ» քույրական ճեմարանը: Ճեմարանի հիմնադիրն էր Մերի Լիոնը:

Ստանալով քրիստոնեական դաստիարակություն՝ Մերիի հոգում աստիճանաբար «ծարավ» է առաջանում, նա փափագում է հասարակ մարդկանց համար մատչելի դարձնել կրթությունը: Նա մեծ սեր ուներ գիտելիքի հանդեպ, հատկապես՝ գիտության և մաթեմատիկայի:

Դեռ դեռահասության շրջանում Մերին ուսուցանում էր անուս երեխաներին:

Սակայն սա ամենը չէր. հետագայում նա ցանկանում է իր ուսանողներին համակել առաքելական ոգով` կոչ անելով վերջիններիս ապրել Աստծուն ծառայելով:

Այսպիսով, մի շարք քրիստոնյա համախոհների հովանավորությամբ և աջակցությամբ 1836թ-ի այս օրը՝ նոյեմբերի 8-ին, Մասաչուսեթս նահանգում Մերին հիմնում է «Մաունթ Հոլյոկ» քույրական ճեմարանը: Դա կանանց համար նախատեսված հնագույն ազգային կրթական հաստատություններից մեկն է:

Հաստատության նշանաբանն էր. «…Որ մեր աղջիկները լինեն ինչպես անկյունաքարեր՝ պայծառ և լուսավոր ինչպես դղյակը»:

Առաջին 12 տարին Մերին հաստատության տնօրենն էր. իր կերպարով նա արտահայտում էր «քրիստոնեական կենսակերպի իրական մոդելը»:

Նրա դասախոսություններն՝ ուղղված երիտասարդ կանանց, լի էին հավիտենական հոգևոր խրատներով և գործնական ծրագրերով:

Նրա հոգու լույսը փոխանցվում էր իր պարզ արտաքինի միջոցով:

Աղբյուր՝ christianity.com