Մեր գործերի, ծածուկի, շնորհի դարպասների մասին. Չարլզ Սպերջեն

Մենք չենք կարող երկինք ընկնել՝ շնորհիվ մեր գործերի: Նույն բանն է՝ ձգտել հասնել աստղերին՝ քայլելով փակ շրջանով, կամ հասնել երկինք՝ գործերի շնորհիվ: Քանի որ քայլ առ քայլ բարձրանալով՝ միշտ վերադառնում ես նույն վայրին, որտեղից սկսել ես:

Երբ ոչ մի աչք, բացի Աստծուց, չի տեսնում ձեզ, երբ խավարը ծածկում է ձեզ, երբ դուք ծածկված եք մահկանացուների աչքերից, նույնիսկ այդ ժամանակ եղեք Հիսուս Քրիստոսի նման: Հիշեք Նրա խանդոտ բարեպաշտությունը, Նրա ծածուկ աղոթքները, երբ լարված քարոզից հետո ողջ օրը Նա անհետանում էր կիսամութ ստվերներում՝ աղաղակելու Իր Հորը օգնության համար: Հիշեք՝ ինչպես Նրա ամբողջ կյանքը մշտապես պահում էր Սուրբ Հոգու թարմ շունչը, որ Նա ստանում էր աղոթքի միջոցով: Հետևեք ձեր ծածուկ կյանքին, թող այն լինի այնպիսին, որ չամաչեք կարդալիս՝ այն վերջին մեծագույն օրը:

Չի եղել մի հոգի, որ անկեղծորեն որոնի Փրկչին ու մահանա՝ մինչև Փրկչի նրան գտնելը: Ոչ, մահվան դարպասները երբեք չեն փակվի քո հետևից, քանի դեռ քո առջև չեն բացվել շնորհի դարպասները: Քանի դեռ Քրիստոսը չի լվացել քո մեղքերը, դու մկրտված չես լինի Հորդանանի ջրերում: Քո կյանքը ապահով է, քանզի այդպիսին է Աստծո անփոփոխ ծրագիրը: Նա պահում է Իր ընտրյալներին կենդանի՝ մինչև Իր շնորհի օրը, իսկ հետո վերցնում է նրանց Իր մոտ: Եվ եթե դու գիտես, որ Փրկչի կարիքն ունես, ուրեմն դու մեկն ես Նրա զավակներից և դու չես մահանա, մինչև չգտնես Նրան: