Իրադարձությունների հորիզոնն ու հավատքի պարգևը

Մարդիկ չեն կարող հասկանալ այն, ինչ չեն տեսնում: Աստված տվել է մեզ ունակություն՝ նայելու մեր իմացածից ու հասկացողությունից հեռու… այնտեղ կարելի է միայն հավատալ: Եվ հենց սա է մեզ տալիս առավելություն ուրիշների հանդեպ և պատասխանատվություն՝ ասելու նրանց կատարվելիքի մասին:

«Եվ կասեն. ո՞ւր է նրա գալստյան խոստումը, վասնզի այնուհետև, որ հայրերը վախճանվեցին ամեն բան նույնպես կենում մնում է՝ աշխարհքի ստեղծագործությունիցն հետե» (Բ Պետրոս 3.4):

Ծաղրողներն անպայման կծիծաղեն մեր հավատքի վրա: Ես ուզում եմ այսօր խոսել նրանց ծիծաղի առարկայի մասին: Ինչի՞ վրա են նրանք ամենից շատ ծիծաղում:

Նախ և առաջ սրանք այն խոստումներն են, որոնք մենք ունենք Աստծուց: Մենք, չէ՞ որ, ըստ էության, դրանցով էլ հենց ապրում ենք՝ հուսալով լիարժեք քավությանն ու փրկությանը: Մենք ստանում ենք խոստումը՝ ուսումնասիրելով Սուրբ Գիրքը, և դրա վրա ենք հիմնում մեր հավատքը: Առանց խոստումի չկա հավատք, այսինքն՝ էլ ինչի՞ հավատաս, եթե չկա խոստում:

Հենց խոստումն էլ դառնում է գլխավոր նպատակը թշնամու: Նա մեզ կասի, թե խոստումները չեն կատարվում, որ մենք իզուր ենք սպասում և ոչինչ չենք ստանում: Բայց այսպե՞ս է արդյոք: Մարմնավոր աչքերով՝ այո: Մենք շատ բան այդպես էլ չենք ստացել, բայց հավատքի հերոսները, որոնց մասին գրում է Պողոսը Եբրայեցիների թղթում, նույնպես չստացան խոստացածը:

«Սրանք ամենքը մեռան հավատքի մեջ՝ առանց խոստմունքներն ստանալու, այլ հեռվանց տեսնում էին նրանց և ուրախանում. և բարևում էին և դավանում, թե օտարներ և պանդուխտներ են երկրումը» (Եբրայեցիս 11.13):

Հետևաբար, սպասելով հասնելն ու տեսնելը գլխավոր նպատակը չէ հավատքի: Գլխավորը շարունակելն է վստահել Աստծուն: Խոստումները կկատարվեն, միայն պետք է նայել իրադարձությունների հորիզոնից այն կողմ ու հասկանալ, որ ամեն բան այնտեղ կլինի: Այսօր մենք, անկասկած, ինչ-որ բան կստանանք, բայց ամբողջը՝ միայն այնտեղ է՝ այս իրականության պատերից այն կողմ:

Հավատքի պարգևն այն է, երբ Աստված բարձրացնում է մեզ այս աշխարհի իրադարձություններից ավելի վեր:

Մարդիկ ունակ չեն տեսնելու, թե ինչ է գտնվում հորիզոնից այն կողմ, ունակ չեն հավատալու, դրա համար էլ կծաղրեն ու կծիծաղեն: Իմ կարծիքով՝ հավատքի պարգևն այն է, երբ սիրող Հայրը մեզ բարձրացնում է ցանկապատից վեր, որպեսզի մենք տեսնենք՝ ինչ է այնտեղ ներսում՝ այս աշխարհի իրադարձությունների հորիզոնից այն կողմ…

Նրանց նաև նյարդայնացնում է այն, որ մեր կյանքը փառքով է ավարտվելու, իսկ իրենք գնում են դեպի խայտառակություն: Դա ճնշում է: Բայց ապաշխարությունն ու ամեն բանի Տիրոջը կյանքը նվիրելը կշտկի իրավիճակը:

Մենք հասկանում ենք, որ Տերը կգա: Նա անպայման կվերադառնա, և մենք դա կտեսնենք՝ անկախ նրանից՝ մինչ այդ օրը դեռ աշխարհում կլինե՞նք, թե՞ ոչ: Մեզ պետք չեն նշաններ ու կանխատեսումներ: Ամենը, որ պետք է, արդեն ասված է Սուրբ Գրքում: Մենք ուղղակի հավատում ենք Աստծուն: Իսկ նրանք ուզում են տեսնել, որովհետև չեն տեսնում ակնհայտը: Բայց ակնհայտը միայն նրանց համար է, ում բարձրացրել են ցանկապատից վեր…

Որքանո՞վ եք դուք հասկանում, որ ապագան չի ավարտվում այս կյանքում:

Ալեքսանդր Վելիչկո