Փոփոխություններ փորձությունների ժամանակ

Փոփոխություններ փորձությունների ժամանակԵթե դուք անցնում եք փորձությունների շրջան, ուրեմն բարի գալուստ հաղթողների լիգա: Այս ժամանակներում, երբ ճնշումը մեր դիմադրողականության վրա ավելի շատ է, քան երբևէ նախկինում, մեր հավատքը հնարավորություն է ունենում մեծանալու:

Խոսքս հիմնականում այն ժամանակների մասին է, երբ մեր հավատքը և բնավորությունը փորձությունների և ստուգման են ենթարկվում: Անբարենպաստ իրավիճակը կամ դեպքերի ընթացքն ու անհանգստությունները մեր դեմ են դուրս գալիս, և մենք ոչ մի կերպ չենք կարողանում վերահսկել դրանք:

Եվ ի՞նչ անենք նման ժամանակներում: Աստվածաշունչը պատվիրում է մեզ ուրախ լինել (Հակոբոս 1.2), բայց ինձ թվում է, որ մարդիկ դժվարությամբ են պահում անգամ խաղաղությունը և չեն էլ հասնում ուրախ վիճակի:

Մեր առաջին արձագանքը, որպես կանոն, «ինչու»-ն է, որ մենք կարող լինենք հասկանալու, թե ինչպես կարգավորենք դրությունը և առաջ շարժվենք: Բայց երբ դադարենք արագ լուծումներ փնտրել, մենք կարող ենք եզրահանգման գալ, որ փորձությունները, որոնք մենք անցնում ենք, ժամանակահատված են, երբ կարող ենք խորհել երեք հիմնային փաստերի շուրջ:

Փորձությունները մարտահրավեր են նետում այն ամենին, ինչին ապավինում ենք:

Ամեն մարդ սովոր է ապավինելու մի բանի: Դա կարող է լինել փողը, կերակուրը, զվարճանքները, ընկերները, ֆինանսական կայունությունը: Եվ դժվարությունների ժամանակ սրանք բոլորն անօգուտ են դառնում:

Դժվարությունները ցույց են տալիս, թե որոնք են մեր հոգատարությամբ աճեցված գաղափարներից մակերեսային, և ցույց են տալիս, թե ինչի կամ ում վրա է մեր ապավինությունը:

Փորձությունը ժամանակ է, երբ պետք է առավել քան երբևէ ապավինենք Աստծո սիրուն: Մենք հասնում ենք մեր ուժերի եզրագծին: Հենց այստեղ է, որ մեր կախվածությունը փոխադրվում է երկրայինից երկնայինի վրա:

Փորձությունները մարտահրավեր են նետում այն ամենին, ինչին իրապես հավատում ենք:

Փորձությունը հրավեր է ուղարկում մեր հավատքին՝ դառնալու իրական, զորավոր և համոզիչ:

Անձնական փորձությունների ժամանակ ջրի երես է դուրս գալիս ամենը, ինչին իրապես հավատում եք: Դուք երես առ երես բախվում եք ձեր ասած բոլոր դատարկ խոսքերի հետ, և այն, ինչին իրապես հավատում եք, բացահայտվում է:

Շատերը զոհ են դառնում, մյուսները՝ փակվում: Բայց ովքեր դիմագրավում են այդ հրավերը, ավելի են ուժեղանում և նոր մակարդակի վրա բարձրանում: Հաղթողները ապավինում են սիրուն, որ Աստված է տալիս:

Փորձությունները ցույց են տալիս, թե ինչը փոփոխության կարիք ունի:

Մենք չենք կարող փորձությունը անցնել` առանց մեր կյանքը փոխելու: Այն, թե ինչպես ենք ինքներս մեզ տեսնում, պետք է կատարելագործվի: Փորձությունները նոր մակարդակի «նախակարապետներն» են:

Երբ մեզ թվում է, որ արդեն վաղուց է՝ պտտվում ենք նույն լեռան շուրջ, կամ անցնում անապատով, ուրեմն պիտի հասկանանք, որ ժամանակն է փոփոխություն բերելու մեր մտածելակերպի և կյանքի մեջ:

Փորձությունների շրջանը չպետք է մշտական բնույթ կրի, այդ է պատճառը, որ կարևոր հարցը, որը պետք է տանք ինքներս մեզ այդ ընթացքում, հետևյալն է. «Ի՞նչը կարող է փոխվել իմ մեջ այն կերպ, որ անկախ նրանից, թե ինչ է կատարվում շուրջս, ես հասունություն ապրեմ»:

Մարկ Դե Խեսուս