Մի քանի միտք պատմական անձ Հիսուս Քրիստոսի մասին

Մի քանի միտք պատմական անձ Հիսուս Քրիստոսի մասին«Պատմական ո՞ր անձնավորությունն է ամենախոր հետքը թողել մարդկության պատմության մեջ: Եթե չափելու լինենք մարդկային մեծությունը պատմության մասշտաբով, ապա Հիսուսը, անտարակույս, գրավում է առաջին տեղը»:

Հ. Ջ. Ուելս՝ գրող և պատմաբան

«Դարերը հաջորդում են իրար, և յուրաքանչյուրն իրենից հետո նորանոր ապացույցներ է թողնում այն մասին, որ պատմության ընթացքի վրա ազդելու իմաստով Հիսուսի կյանքն ամենանշանակալին է մեր մոլորակի վրա երբևիցե ապրված բոլոր կյանքերից: Դեռ ավելին, այդ ազդեցությունը չի նվազում, այլ դարից դար մեծանում է»:

Քենեթ Սքոթ Լատուրեթ՝ պատմաբան

«Հիսուսը մարդկության պատմության մեջ ամենամեծ կրոնական հանճարն է: Նրա գեղեցկությունը հավերժական է, Նրա թագավորությունը՝ անվախճան: Նա բացառիկ է բոլոր առումներով. ողջ պատմության մեջ չկա մի անհատ, որին կարելի լիներ դնել Նրա կողքին: Առանց Քրիստոսի անհնար է ըմբռնել մարդկության պատմությունը»:

Էռնեստ Ռենան՝ գրող և փիլիսոփա

«Մեր օրացույցի յուրաքանչյուր թերթիկ կամ ամեն գրքի տիտղոսաթերթ, ուր նշված է հրատարակության տարեթիվը, հիշեցնում են մեզ, որ Հիսուսն ունեցել է հողագնդի վրա երբևիցե ապրված ամենանշանակալի կյանքը»:

Ջոշ Մաք-Դաուել՝ հասարակական գործիչ, հրապարակախոս, քարոզիչ