Ամեն բանում ապավինեք Հիսուսին. Ջոյս Մայեր

«Եվ դարձյալ, թե ես հույսս կդնեմ նրա վրա. և դարձյալ. ահա ես և իմ մանուկները, որ նրանց Աստված տվեց» (Եբրայեցիս 2.13):

Առակաց 17-րդ գլխի առաջին խոսքում ասվում է, որ զոհերը այն տան, որտեղ տիրում են կռիվն ու անհաշտությունը, հաճելի չեն Աստծուն: Այլ խոսքերով՝ նույնիսկ բերելով Աստծուն տարբեր զոհեր՝ մեր ժամանակը, մարդկանց օգնության հասնելը և այլն, մենք, միևնույնն է, կարող ենք Նրան հաճելի չլինել: Իսկ հաճելի կդառնանք, երբ կսկսենք ապրել խաղաղության ու հանդարտության մեջ: Որպեսզի ապրենք խաղաղությամբ, պետք է ջանք դնենք: Միշտ չէ, որ դա մեզ կհաջողվի մեր ուժերով, դրա համար մեզ անհրաժեշտ կլինի Աստծո օգնությունն ու շնորհը:

Ինչ-որ գործ նախաձեռնելով՝ մենք միշտ չէ, որ դիմում ենք Աստծո օգնությանը, դրա համար էլ միշտ չէ, որ հաջողում ենք: «Առանց ինձ չեք կարող ոչինչ անել» (Հովհաննես 15.5): Վստահեք Աստծուն և խնդրեք Նրանից օգնություն: Իսկ հետո մի մոռացեք Նրան շնորհակալություն հայտնել:

Մենք ջանքեր ենք դնում ու անհաջողություն կրում, փորձում ենք ինչ-որ բան անել, ու նորից՝ անհաջողություն: Բայց Ինքը՝ Աստված է մեր ուժը, հաջողությունն ու հաղթանակը: Նա ոչ միայն պատրաստ է մեզ օգնել ամեն հարցում, այլև մեր Ամրությունն է, ոչ միայն տալիս է մեզ հաղթանակ, այլև մեր Հաղթանակն է: Եթե մենք ուզում ենք ամեն ինչում հաջողակ լինել, ուրեմն պետք է ապավինենք Աստծուն ու Նրա զորությանը: