Նոյեմբերի 6-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Նոյեմբերի 6-ը՝ քրիստոնեության պատմության մեջԱրդեն 7 տարի էր, ինչ դեպի Լիբերիա առաքելական ճամփորդության համար նախատեսված գումարը մնում էր «չօգտագործված»: Միսիոներության հանձնաժողովը ոչ մի կերպ չէր կարողանում կամավոր գտնել այս հարցում:

Սակայն շուտով հայտնվում է Մելվիլ Կոկսը, ով իր պատրաստակամությունն է հայտնում այս գործում:

Վերջինս հիվանդ էր թոքախտով և կերպ-կերպ ցավերով միայն կարողանում էր խոսել: Կինը, երեխան և որոշ հարազատներ մահացել էին կարճ ժամանակահատվածում` մեծ վիշտ պատճառելով նրան: Սակայն այդկերպ նա կարծես «ազատ էր». վերադառնալու կապող օղակներն այրված էին: Այժմ նրա սիրտն այրվում էր Ավետարանի Բարի լուրի տարածման համար:

Այսպիսով, 1832թ-ի այս օրը` նոյեմբերի 6-ին, Կոկսը նավարկում է դեպի Լիբերիա: Ողջ ճանապարհի ընթացքում նա ծրագրեր էր մշակում, սակայն գիտակցում էր, որ հազիվ թե կարողանա ի զորու գտնվել դրանք իրագործելու:

Տեղ հասնելուն պես, Մելվիլն անմիջապես այցելում է տեղի քրիստոնյաներին, հավաքում նրանց ժողովի և սկսում իր եկեղեցական ծառայությունը: Հետագայում նա նաև դպրոց է բացում և սովորեցնում թվով մոտ 70 աշակերտի:

Սակայն, ինչպես կանխատեսելի էր, նրա առողջական վիճակն ավելի է վատթարանում: Նա կարող էր վերադառնալ տուն մահացու կաթվածից հետո, սակայն նախընտրում է մնալ և շարունակել իր ծառայությունը:

Նրա վերջին գրառումը 1833թ-ի հունիսի 26-ին է, ուր նա նշում էր. «Այս առավոտ ես տկար էի զգում… Տիրոջն եմ հանձնում ամեն բան…»:

Սրանից մոտ մեկ ամիս անց Մելվիլը կնքում է իր մահկանացուն:

Իր դժվարին իրավիճակներում Կոկսը երգում էր. «Ես երջանիկ եմ.. Իմ օրերն անմահ են…»: Նրա հաղթական ոգին հետագայում քաջալերում է շատ շատերին, ովքեր գալիս են շարունակելու հերոսի առաքելությունը:

Աղբյուր` christianity.com