Մեղմ լյութերականը. Ֆիլիպ Մելանխտոն

Նա այն տեսակի մարդկանցից չէր, ովքեր սկսում են հեղափոխությունը, այլ նրանցից, ովքեր բերում են կարգ ու կանոն մոլեգնող քաոսի մեջ:

Նրա ուսուցիչը՝ Մարտին Լյութերը, հանդուգն, բնռկվող ու համառ մեկն էր: Բայց Ֆիլիպ Մելանխտոնը մեղմ, սթափ մտածող էր, ում մեջ միահյուսվում էին «էությունն ու բառերը», մինչդեռ նրա ուսուցիչը բնութագրվում էր այսպես. «էություն՝ առանց բառերի»:

Լյութերը առաջամարտիկ էր, ով, անցնելով սնոտիապաշտ վրձնի դարերով, առաքելական շեղբով հարթում էր իր ճանապարհը: Բայց Մելանխտոնը, ինչպես Կալվինը Ժնևում, իրեն հատուկ հանդարտ ու կարգավորված բնավորությամբ կատարեց այն մեկի դերը, ով գալիք սերունդների համար հարթեց բողոքականության ուղին:

Նա «խաղաղ ռեֆորմատոր էր» և համապատասխան լրացում՝ բարձրախոս ու բռնկուն Լյութերին: Բայց չնայած իր խաղաղ ու մեղմ բնավորությանը, երբեմն Մելանխտոնը ցուցաբերում էր բավական բռնկուն բնավորություն:

Լինելով Ռեյխլինի զարմիկը՝ նա վաղ տարիքից իր մեջ բացահայտում է հետաքրքրությունը հումանիստական գիտելիքների նկատմամբ և 17 տարեկանում ստանում է մագիստրոսի կոչում Տյուբինգենում:

1518թ-ին Մելանխտոնը Վիտենբերգյան համալսարանում ստանձնում է հունարեն լեզվի ամբիոնը, որտեղ էլ մտերմանում է Լյութերի հետ և դառնում նրա մտերիմ գործակիցը: Մելանխտոնն իր փափուկ ու զիջող բնավորությամբ՝ լիովին ընդունում է Լյութերի գաղափարները: Վերջինս էլ իր կողմից բարձր է գնահատում իր ընկերոջ իրազեկությունը:

Ի պաշտպանություն Ռեֆորմացիայի՝ Մելանխտոնը գրում է մեկնաբանությունների մի ամբողջ շարք, որը նպատակ ուներ նոր կրոնական հայացքները համակարգելու և խաղալու առաջնակարգ դեր բողոքական դոկտրինի ստեղծման գործում:

Երբ Լյութերը Վարտբուրգում է լինում, իսկ Վիտենբերգում բռնկվում է կրոնական շարժումը, Մելանխտոնն ի զորու չի լինում այն կանգնեցնելու, այնպես որ՝ անհրաժեշտ է լինում Լյութերի խառնվելն իրադրությանը:

Մելանխտոնը դեմ էր ասպետական և գյուղական ապստամբությանը և դրանց վերաբերում էր բացահայտ քննադատությամբ: Այս ապստամբության ճնշումից հետո Սաքսոնիայում սկսվում է Ռեֆորմացիայի հետևողական անցկացումը, և Մելանխտոնը կազմում է հատուկ ցուցումների գիրք հովիվների համար:

1529թ-ին Մելանխտոնը Լյութերի հետ միասին մասնակցում է Մարբուրգյան բանավեճին:

Երբ 1530թ-ին Աուգսբուրգյան սեյմի ժամանակ Կառլոս V-ը ցանկություն է հայտնում ծանոթանալու լյութերականների վարդապետության հետ, Մելանխտոնը կազմում է բոլորիս հայտնի Աուգսբուրգյան դավանանքը՝ հետագայում Կառլոս V-ի աստվածաբանների հետ երկխոսության մեջ մտնելու համար:

Մելանխտոնը ամենագործուն մասնակցությունն է ունեցել բողոքականության տարածման հարցում: Առանց նրա համագործակցության չէր կատարվում անգամ մեկ բանավեճ երկու կողմերի միջև: Մելանխտոնն այնքան հայտնի էր, որ խորհրդի համար նրան էր դիմում անգամ Սաքսոնական դուքսը, ով համարվում էր բողոքականների հակառակորդը, ինչպես նաև՝ թագավորներ Հենրիխ VIII-ը և Ֆրանցիսկոս I-ը:

Լյութերի մահը Մելանխտոնին դնում է Ավետարանական եկեղեցու գլխավորի պաշտոնում, սակայն վերջինս չէր տիրապետում բավականաչափ համառության՝ այն պահելու համար:

16-րդ դարի կրոնական Ռեֆորմացիան Գերմանիայում սկսվում է, երբ այն միանում է քաղաքական և սոցիալական հեղափոխության հետ:

Աղբյուր՝ sedmitza.ru