Նոյեմբերի 3-ը` քրիստոնեության պատմության մեջ. Սամուել Դևիս

Նոյեմբերի 3-ը` քրիստոնեության պատմության մեջ. Սամուել Դևիս1723թ-ի այս օրը՝ նոյեմբերի 3-ին, ծնվել է Սամուել Դևիսը:  Մինչ Դևիսի ծնունդը մայրը շատ դժվարություններ է ունենում:

Հետագայում Սամուելի մի նամակում կարդում ենք. «Ես աղոթքի զավակ եմ, ինչպես իմ անվանակիցը՝ Սամուել մարգարեն. մայրս ինձ Սամուել անվանեց, որովհետև ասում էր, որ ինձ «Աստծուց է խնդրել»»:

Միևնույն նամակում նա նշում է նաև. «…կյանքիս ամենակարևոր օրհնություններն աստվածապաշտ մորս բազմաթիվ աղոթքների պատասխաններն են»:

Արդեն երիտասարդ հասակում Դևիսն սկսում է իր կյանքն ապրել բացառապես Աստծո համար: 1740թ-ին, թեև Վիրջինիայի գաղութի իշխանությունները խտրականություն էին դնում Անգլիայի  պաշտոնական եկեղեցուց անջատ գործող կրոնական միաբանությունների միջև, սակայն Դևիսը լիազորություններ է ձեռք բերում քարոզելու որպես պրեսբիտերյան ծառայող: Իր արտոնությունները նա օգտագործում էր բոլոր միաբանությունների միջև հանդուրժողականություն սերմանելու համար: Դևիսին հաջողվում էր համատեղել Սուրբ Գրությունները գործնական ուսուցման հետ:

Նա նաև պարբերաբար իր տուն էր հրավիրում մոտ 300 ստրուկների: Սովորեցնում նրանց ընթերցանություն և օրհներգություն:  Օրհներգերի մի մասն էլ նրա հեղինակային ստեղծագործություններն էին, որոնցից մի քանիսն այսօր էլ երգվում են շատ եկեղեցիներում:

Գիտակցելով կրթության կարևորությունը՝ Դևիսն օգնում է հիմնել Փրինսթոն համալսարանը, իսկ ավելի ուշ՝ դառնում դրա նախագահ:

Թեև Դևիսի կյանքի ընթացքը կարճ է տևում (մահանում է 38 տարեկանում), սակայն ինչպես հինկտակարանյան Սամուել մարգարեն, Սամուել Դևիսը ևս իր ողջ կյանքը նվիրում է Աստծուն ու իր երկրին:

Աղբյուր՝ christianity.com