Այս օրը պատմության մեջ. Ջոն Ուեսլիի գաղտնի հանձնարարականը

Այս օրը պատմության մեջ. Թոմաս Կոկը ժամանում է Ամերիկա Այս օրը՝ նոյեմբերի 3-ին, 1784թ-ին, Թոմաս Կոկը հասնում է Նյու Յորք՝ ունենալով գաղտնի հանձնարարություններ Ջոն Ուեսլիից, որոնց մասին Անգլիայում ընդամենը մի քանի մեթոդիստներ գիտեին:

Ամեն բան սկսվում է դեռևս երկու ամիս առաջ. Ուեսլին գաղտնի ձեռնադրում է Թոմաս Կոկին՝ որպես ամերիկյան գաղութների մեթոդիստական եկեղեցու վերակացու, որով վերջինս իշխանություն է ստանում այդ նոր երկրում ձեռնադրելու նոր ծառայողների:

Մի քանի տարի անց Ուեսլին փորձում է համոզել Անգլիայի եկեղեցուն՝ նշանակելու մեթոդիստ եպիսկոպոսների: Նրա խնդրանքը մերժվում է:

Այս ընթացքում Անգլիկան եկեղեցին Վիրջինիայում քանդվում է հեղափոխական պատերազմի ժամանակ, և մեթոդիստները, ովքեր հանձնարարություններ էին ստացել անգլիացի ծառայողներից, ոչ մի տեղ չունեին գնալու: Ուեսլին այս հնարավորությունը օգտագործում է՝ունենալով համոզմունք, որ կարող է և ունի բավական իշխանություն՝ եպիսկոպոսներ ձեռնադրելու համար: Վերապատվելի Ջեյմս Քրեյթոնի օգնությամբ նա ձեռնարկում է այս գործը:

Մի քանի օրվա ընթացքում արդեն ձեռնադրված Թոմաս Կոկը մեկնում է Ամերիկա: Հասնելով այնտեղ՝ նա անմիջապես սկսում է քարոզչությունը և սկսում է այն Ֆիլադելֆիայից:

Նա քարոզում է Բարեթի եկեղեցում՝ Դովերից ոչ հեռու: Այստեղ քարոզից հետո կայանում է նրա և Ֆրենսիս Էսբերիի հանդիպումը: Վերջինս 13 տարի շարունակ Ամերիկայում Աստծո Ավետարանն էր քարոզում:

Նա Թոմաս Կոկին խորհուրդ է տալիս շրջել Միացյալ Նահանգներով՝ ծանոթանալու ժողովրդի իրադրությանը: Կոկն այդպես էլ անում է՝ այդ ճանապարհորդության ընթացքում մկրտելով հազարավոր ամերիկացիների:

Թոմաս Կոկն Էսբերիին նշանակում է ամերիկյան եկեղեցու վերակացու՝ վստահելով իր առաքելությունը նրան: Շուտով նրանք որոշում են համաժողով անցկացնել:

Բալտիմորի համաժողովին ներկայանում են մոտ 60 ծառայողներ, որոնց ընտրությամբ այն անցկացնում են Կոկը և Էսբերին՝ կիսվելով Աստծո Խոսքի զորությամբ:

Այսպիսով, Թոմաս Կոկը հասնում է իր նպատակին, որի համար էլ եկել էր Միացյալ Նահանգներ. տարածել Ավետարանը և հիմնել ամերիկյան մեթոդիստական եկեղեցին:

Աղբյուրը՝ christianity.com