Նոյեմբերի 2-ը՝ քրիստոնեության պատմության մեջ. Ժան Կալվինի փախուստը

Նոյեմբերի 2-ը՝ քրիստոնեության պատմության մեջԳործք Առաքելոց գրքում գրված է, որ խուսափելով հետապնդումներից՝ Պողոս Առաքյալը պարանի օգնությամբ փախչում է Դամասկոսից:  Սակայն նա միակ քրիստոնյա ավետարանիչը չէր, ով վարվել է այդկերպ:

1533թ-ի այս օրը՝ նոյեմբերի 2-ին, Ժան Կալվինը ևս դիմում է նմանատիպ քայլի:

Նա կաթոլիկ էր, փայլուն ուսանող, ով սովորում էր Փարիզի և Օռլեանի համալսարաններում: Ժանն սկսում է կարդալ Մարտին Լյութերի գրվածքները և ժամանակներ անց դառնում Ֆրանսիայի Բարեփոխության առաջնորդը՝ վտանգելով իր ազատությունը, նույնիսկ՝ սեփական կյանքը:

1532թ-ին Կալվինը գրում է. «…Աստծո ողորմությունն է մեզ վրա. մենք փրկված ենք շնորհով, այլ ոչ՝ մեր գործերով»:

Ժամանակներ անց նա դառնում է Փարիզի Ավետարանական կուսակցության ղեկավարը՝ պարբերաբար իր հետևորդներին ոգեշնչելով Պողոսի խոսքերով. «Եթե Տերը մեզ հետ է, ո՞վ կարող է մեզ հակառակ կենալ…»:

1533թ-ին Փարիզի համալսարանի նորընտիր ռեկտորն առաջարկում է Կալվինին համագործակցել և կոչ անել եկեղեցիներին դառնալ դեպի Նոր Ուխտի արժեքները: Նրանք գտնում էին, որ հարկավոր է պատմել Աստծո սիրո, հավատքի և շնորհի մասին, ինչը բացակայում էր նախկին ուսմունքներում:

Այս ամենն առաջ է բերում երկրի իշխանությունների զայրույթը: Ուստի վերոնշյալ գործիչներն իրենց կյանքը փրկելու համար փախուստի են դիմում:

Կալվինն իջնում է սենյակի պատուհանից՝ պարանի օգնությամբ: Վերցնելով Մարտիանուս Լուչիանուս ծածկանունը և հագնելով հասարակ հողագործի զգեստներ, նա որոշ ժամանակ թափառականի կյանքով է ապրում: Սակայն շուտով հայտնվում է Ժնևում (Շվեյցարիա), ուր էլ դառնում է Ռեֆորմացիայի հայտնի առաջնորդներից մեկը:

Աղբյուր՝ christianity.com